Աշակերտի խնամակալին հաղորդակցության ուղարկում
Այս հաղորդագրությունը հնարավորություն է տալիս ուղարկել նամակ ծնողներին և խնամակալներին` հայտնելով, որ իրենց երեխան եղել է բացակա։ Ծնողներն և խնամակալները կարող են ընտրել իրենց նախընտրած հաղորդակցման միջոցը (SMS, էլ. նամակ, հեռախոսային հավելվածի ծանուցում)։
Աշակերտի խնամակալին հաղորդագրություն ուղարկելու համար՝
1. Սեղմեք Մենյու > Դպրոցական համայնք > Որոնել աշակերտների
2. Մուտքագրեք աշակերտի անունը կամ, որոնման աջ անկյունի սլաքին սեղմելով, ընտրեք այլ չափորոշիչներ որոնման համար.
Եթե ցանկանում եք մի քանի դասարանների աշակերտների որոնել միաժամանակ, ապա պետք է նշեք տվյալ դասարանները և աշակերտներին անհատապես։
3. Սեղմեք որոնման կոճակը:
Կհայտնվի աշակերտների ցանկը` ընտրված չափորոշիչներին համապատասխան.
4. Ընտրեք աշակերտներին` սեղմելով աջ անկյունի վանդակը։ Այն տեսանելի կլինի, երբ մկնիկը մոտեցնեք աշակերտի քարտին, ինչպես ստորև բերված օրինակում:
Ստորև բերված օրինակում աշակերտների ցանկում ընտրված են երեքը
Եթե անհրաժեշտություն չկա ընտրել անհատական աշակերտների, ապա սեղմեք >Գործողություններ, այնուհետև >Կապնվել բոլոր աշակերտների խնամակալներին հետ):
Եթե պետք է ընտրեք բոլոր աշակերտներին, ապա սեղմեք >Ընտրել բոլորը որը գտնվում է պատուհանի աջ անկյունում։ Եթե բոլոր աշակերտներին ընտրելուց հետո, ցանկանում եք որևէ մեկին դուրս հանել ցուցակից, ապա սեղմեք նրա քարտի վրայի վանդակը:
5. Նախընտրելի աշակերտներին ընտրելուց հետո սեղմեք >Գործողություններ, այնուհետև >Կապվել ընտրված աշակերտների խնամակալների հետ):
Կհայտնվի նոր պատուհան.
6. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը:
Ստորև ներկայացված է դաշտերի նկարագրությունը.
Դաշտ | Նկարագրություն |
---|---|
Հաղորդակցման տեսակը | Ընտրեք հաղորդակցման այն տեսակը, որը համապատասխանում է նամակի բովանդակությանը։ Տվյալ դեպքում այն Guardian (Խնամակալ) տեսակն է: |
Ուղարկողի էլ. հասցեն | Այստեղ կհատնվի ուղարկողի էլ. հասցեն։ Եթե ուղարկողն ունի մի քանի էլ. հասցեներ, ապա կարող է ընտրել, թե որ հասցեից պետք է նամակն ուղարկել։ |
պիտակ | Տարբերակված պիտակը օգնում է որոնել կոնկրետ հաղորդակցութուն կամ հաղորդակցության խմբեր: Այն օգտակար է, եթե ուղարկողը պատրաստվում է ուղարկել մի շարք հաղորդակցություններ և անհրաժեշտություն ունի տարբերակելու յուրաքանչյուրը: |
7. Սեղմեք Պահպանել
Համակարգն ավտոմատ կերպով կսկսի գեներացնել և ուղարկել հաղորդագրությունները.
Գործընթացն ավարտվելուց հետո կհայտնվի նոր պատուհան.
Կարող եք կատարել հետևյալ փոփոխությունները.
• Ավելացնել նոր հասցեատեր,
• Հեռացնել ցուցակից հասցեատիրոջը,
• Փոխել ցանկի տեսքը,
• Փոխել նամակի կարգավորումները (փոխել հաղորդակցման տեսակը, թեման և նամակի բովանդակությունը),
• Ապաակտիվացնել նամակը, եթե նամակի անհրաժեշտությունն այլևս չկա:
Տես Հաղորդակցության փոփոխում ավելին իմանալու համար:
Անհրաժեշտ փոփոխություններ անելուց հետո նամակը պետք է ուղարկել։ Տես Հաղորդակցության ստեղծում: