Skip to end of metadata
Go to start of metadata

You are viewing an old version of this content. View the current version.

Compare with Current View Version History

Version 1 Current »

Յուրաքանչյուր անդամի (աշակերտ, անձնակազմի անդամ, ծնող) էջ մտնելիս ձախ կողմում կտեսնեք մի շարք գործող կոճակներ։ Այս բաժիններ մուտք գործելու համար պետք է ունենաք համապատասխան թույլտվությունները.

Նշան

Անուն

Նկարագրություն

Համայնքի անդամի մասին տվյալներ

Պարունակում է հետևյալ տվյալները`

·      Պրոֆիլի տվյալներ

·      Անձնական տվյալներ

·      Կառավարություն

·      Ասոցիացիաներ

·      Ստորագրություն

Կոնտակտային տվյալներ

Համայնքի անդամի կոնտակտային տվյալներ

Հարաբերություններ

Այս բաժնում կգտնեք ընտանիքի անդամների և ընտանեկան կապերի մասին տվյալներ:

Բժշկական տվյալներ

Պարունակում է հետևյալ տվյալները`

·      Ընդհանուր առողջական տվյալներ

·      Պայմաններ

·      Պատվաստումներ

·      Medication Consent - Դեղորայք օգտագործելու թույլտվություն 

·      Sick Bay Visits - Բուժկետ այցելություններ

Ահազանգներ

Ցուցադրվում են աշակերտների հետ կապված զգուշացումները, օրինակ` ծնողներից մեկի կալանք կամ աշակերտի առողջական, հոգեբանական խնդիրներ, իրավաբանական և բժշկական այլ տվյալներ։ Զգուշացումները երևում են համայնքի անդամի անձնական էջի աջ հատվածում։

Հաճախելիություն

Աշակերտների հաճախելությունների բոլոր գրառումները կարելի է տեսնել այստեղ, ներառյալ` ուշացումները, դասերից շուտ հեռանալը և բացակայությունները։

Գրառումներ

Ներառում է համայնքի անդամի վերաբերյալ կատարված նշումները։ Այս գրառումներն ընդհանուր բնույթի են և հաջորդում են իրար ըստ ամսաթվի։ Կարող եք նոր գրառումներ ավելացնել այս պատուհանից։

Անձնակազմի անդամներ

Այս բաժնում գտնվում են անձնակազմի անդամների հիմնական և լրացուցիչ պաշտոնների մասին տվյալներ, աշխատանքային պայմանագիրը սկսելու ու ավարտելու ամսաթիվը:

Վկայականներ, սերտիֆիկատներ

Համայնքի անդամի էջին ներբեռնված բոլոր վկայականները և սերտիֆիկատները:

Աշակերտի տվյալներ

Աշակերտի անձնական և դպրոցական տվյալները:

Թույլտվություններ

Գրառվում են աշակերտի համար հաստատված և մերժած թույլտվությունները, օրինակ` միջոցառման մասնակցելու հաստատված թույլտվություն։ Թույլտվությունները ստեղծվում են Համակարգի կոդեր բաժնում:

Այլ դպրոցի մասին տվյալներ

Գրառվում են աշակերտի նախորդ կամ հաջորդ դպրոցի տվյալները։ Նոր տվյալներ լրացնելու համար սեղմեք New Other School Detail (նոր դպրոցի տվյալներ) կոճակը։

Մրցանակներ, խրախուսանքներ

Գրառվում են աշակերտի ստացած բոլոր մրցանակները և խրախուսանքները:

Վարքագիծ

Գրառվում են աշակերտի վարքագծի (լավ վարք, վատ վարք) մասին տվյալները, որոնք կարելի է դասակարգել ըստ համապատասխան ենթակարգերի:

Արտադասարանային պարապմունքներ

Արտադասարանային պարապմունքների և խմբակների մասին տեղեկություններ:

Օրացույց

Տվյալ շաբաթվա գործող դասացուցակը, օրացուցային միջոցառումները, որոնց մասնակցություն ունի տվյալ աշակերտը, գտնվում են այս բաժնում: Բազմակի դիտարկման տարբերակները գտնվում են պատուհանի ստորին հատվածում:

Օգտատիրոջ տվյալներ

Ցուցադրված է օգտատիրոջ անունը և այն դերը (դերերը), որ կցված է իրեն:

Ֆինանսներ

Համայնքի անդամի ֆինանսական տեղեկությունները, այդ թվում` վճարող ընտանիք, վճարման պատասխանատվություններ, Զեղչեր, Վճարման կարգավորումներ, Փոխանցումներ և հաշիվ ապրանքագրեր:

Փաստաթղթեր

Բոլոր փաստաթղթերը, որոնք վերբեռնվել են համայնքի անդամի պրոֆիլ։Նոր փաստաթղթեր ավելացնելու համար սեղմեք Ընտրել ֆայլ

  • No labels