Դպրոցական համայնքի անդամների անձնական էջերի ծանոթացում
Յուրաքանչյուր անդամի (աշակերտ, անձնակազմի անդամ, ծնող) էջ մտնելիս ձախ կողմում կտեսնեք մի շարք գործող կոճակներ։ Այս բաժիններ մուտք գործելու համար պետք է ունենաք համապատասխան թույլտվությունները.
Նշան | Անուն | Նկարագրություն |
---|---|---|
Համայնքի անդամի մասին տվյալներ | Պարունակում է հետևյալ տվյալները` · Պրոֆիլի տվյալներ · Անձնական տվյալներ · Պետական · Համագործակցություն · Ստորագրություն | |
Կոնտակտային տվյալներ | Համայնքի անդամի կոնտակտային տվյալներ | |
Հարաբերություններ | Այս բաժնում կգտնեք ընտանիքի անդամների և ընտանեկան կապերի մասին տվյալներ: | |
Բժշկական տվյալներ | Պարունակում է հետևյալ տվյալները` · Ընդհանուր առողջական տվյալներ · Հիվանդություններ · Պատվաստումներ · Թույլատրված դեղորայք · Բուժկետ այցեր | |
Նախազգուշացումներ | Ցուցադրվում են աշակերտների հետ կապված զգուշացումները, օրինակ` ծնողներից մեկի կալանքի կամ աշակերտի առողջական վիճակի, հոգեբանական խնդիրների մասին իրավաբանական և բժշկական այլ տվյալներ։ Զգուշացումները երևում են համայնքի անդամի անձնական էջի վերևի աջ հատվածում։ | |
Հաճախելիություն | Աշակերտների հաճախելությունների բոլոր գրառումները կարելի է տեսնել այստեղ, ներառյալ` ուշացումները, դասերից շուտ հեռանալը և բացակայությունները։ | |
Գրառումներ | Ներառում է համայնքի անդամի վերաբերյալ կատարված նշումները։ Այս գրառումներն ընդհանուր բնույթի են և հաջորդում են իրար ըստ ամսաթվի։ Կարող եք նոր գրառումներ ավելացնել այս պատուհանից։ | |
Անձնակազմի անդամներ | Այս բաժնում գտնվում են անձնակազմի անդամների հիմնական և լրացուցիչ պաշտոնների մասին տվյալներ, աշխատանքային պայմանագիրը սկսելու ու ավարտելու ամսաթիվը: | |
Վկայականներ, սերտիֆիկատներ | Համայնքի անդամի էջում ներբեռնված բոլոր վկայականները և սերտիֆիկատները: | |
Աշակերտի տվյալներ | Աշակերտի անձնական և դպրոցական տվյալները: | |
Թույլտվություններ | Գրառվում են աշակերտի համար հաստատված և մերժած թույլտվությունները, օրինակ` միջոցառման մասնակցելու հաստատված թույլտվություն։ Թույլտվությունները ստեղծվում են Համակարգի կոդեր բաժնում: | |
Այլ դպրոցի մասին տվյալներ | Գրառվում են աշակերտի նախորդ կամ հաջորդ դպրոցի տվյալները։ Նոր տվյալներ լրացնելու համար սեղմեք New Other School Detail (նոր դպրոցի տվյալներ) կոճակը։ | |
Մրցանակներ, խրախուսանքներ | Գրառվում են աշակերտի ստացած բոլոր մրցանակները և խրախուսանքները: | |
Վարքագիծ | Գրառվում են աշակերտի վարքագծի (լավ վարք, վատ վարք) մասին տվյալները, որոնք կարելի է դասակարգել ըստ համապատասխան ենթակարգերի: | |
Արտադասարանային պարապմունքներ | Արտադասարանային պարապմունքների և խմբակների մասին տեղեկություններ: | |
Օրացույց | Տվյալ շաբաթվա գործող դասացուցակը, օրացուցային միջոցառումները, որոնց պետք է մասնակցի տվյալ աշակերտը, գտնվում են այս բաժնում: Բազմակի դիտարկման տարբերակները գտնվում են պատուհանի ստորին հատվածում: | |
Օգտատիրոջ տվյալներ | Ցուցադրված է օգտատիրոջ անունը և այն դերը (դերերը), որ կցված է իրեն: | |
Ֆինանսներ | Համայնքի անդամի ֆինանսական տեղեկությունները, այդ թվում` վճարող ընտանիք, վճարման պատասխանատվություններ, Զեղչեր, Վճարման կարգավորումներ, Փոխանցումներ և հաշիվ ապրանքագրեր: | |
Փաստաթղթեր | Բոլոր փաստաթղթերը, որոնք վերբեռնվել են համայնքի անդամի պրոֆիլ։Նոր փաստաթղթեր ավելացնելու համար սեղմեք Ընտրել ֆայլ |