Educonnex համակարգը թույլ է տալիս ձեր կողմից ամենաշատ օգտագործվող մոդուլը տեղադրել նախընտրելի հարթակի մեջ։ Ինչպես նաև թույլ է տալիս արագ և հեշտ մուտք գործել ցանկացած մոդուլ Էջանիշների հարթակի (Bookmarks) միջոցով։
- Սեղմեք Կողային մենյու > Դպրոցական համայնք > Որոնել աշակերտներ
2. Սեղմեք «Ավելացնել նախընտրելիների մեջ» կոճակը
3. Գրեք անուն,
4. Ընտրեք համապատասխան թղթապանակը (Folder), որտեղ ցանկանում եք այն տեսնել:
Այդ թղթապանակները նախապես կարող եք ստեղծել Կողային մենյուում:
5. Սեղմեք «Պահպանել նախընտրելիներում»:
Այս թղթապանակը կարող եք տեսնել Կողային մենյու-ի Նախընտրելիներ բաժնում:
Նշում: Որպեսզի և՛ Նախընտրելիների, և՛ Էջանիշների մեջ պահպանվեն ձեր նախընտրելի բաժինները, դուք պետք է նույն գործընթացը կրկնեք յուրաքանչյուրի համար: Էջանիշներ կարող եք ստեղծել` սեղմելով և ձգելով դեպի էջանիշի հարթակ այն մոդուլը, որը ցանկանում եք գցել Էջանիշների մեջ։ Սակայն տեղաշարժել հնարավոր է միայն բացված բաժինը: Այսինքն` առանձին Ադմինիստրացիա մոդուլը Էջանիշ հարթակ տանել հնարավոր չէ, հնարավոր է տանել միայն մոդուլի մեջ առկա բաժինները: Ջնջելու համար պարզապես սեղմեք մոդուլը և տարեք դեպի «զամբյուղի» կոճակը, որը մենյուի ներքևի հատվածում է։ |
---|