/
Նախընտրելի և էջանիշ էկրանի կառավարում

Նախընտրելի և էջանիշ էկրանի կառավարում


Educonnex համակարգը թույլ է տալիս ձեր կողմից ամենաշատ օգտագործվող մոդուլը տեղադրել նախընտրելի  հարթակի մեջ։ Ինչպես նաև թույլ է տալիս արագ և հեշտ մուտք գործել ցանկացած մոդուլ Էջանիշների հարթակի միջոցով։

Սրանցից որևէ մեկին էկրան ավելացնելու համար.


  1. Սեղմեք Կողային մենյու > Դպրոցական համայնք > Որոնել աշակերտներ:


             

      2. Սեղմեք Աստղ կոճակը:

             

      3. Գրեք անուն:

      4. Ընտրեք համապատասխան թղթապանակը, որտեղ ցանկանում եք այն տեսնել: Այդ  թղթապանակները նախապես կարող եք ստեղծել Կողային մենյուում:


      5. Սեղմեք «Պահել նախընտրելիներում»: Այս թղթապանակը կարող եք տեսնել Կողային մենյու-ի Նախընտրելիներ բաժնում:


               

Որպեսզի և՛ Նախընտրելիների, և՛ Էջանիշերի հարթակի մեջ պահպանվեն ձեր նախընտրելի բաժինները, դուք պետք է նույն գործընթացը կրկնեք յուրաքանչյուրի համար:

Էջանիշեր կարող եք ստեղծել` սեղմելով և ձգելով դեպի էջանիշի հարթակ այն մոդուլը, որը ցանկանում եք գցել Էջանիշների մեջ։ Սակայն տեղաշարժել հնարավոր է միայն բացված բաժինը: Այսինքն` առանձին Ադմինիստրացիա մոդուլը Էջանիշ հարթակ տանել հնարավոր չէ, հնարավոր է տանել միայն մոդուլի մեջ առկա բաժինները:  Ջնջելու համար պարզապես սեղմեք մոդուլը և տարեք դեպի «զամբյուղի» կոճակը, որը մենյուի ներքևի հատվածում է։





Related content