Educonnex- ը թույլ է տալիս համակարգում ստեղծել և կառավարել դպրոցի դասասենյակներն ու լսարանները։
Համակարգում սենյակ/դասարան/լսարան ստեղծելու համար `
1. Սեղմեք Մենյու > Ադմինիստրացիա > Սենյակների կառավարում
Էկրանի ձախ կողմում կտեսնեք արդեն սենյակների ու լսարանների պատրաստի ցանկը։
2. Սեղմեք Գործողություններ > Նոր սենյակ
a. Գրեք սենյակի անվանումը.
b. Լրացրեք սենյակի վերաբերյալ մյուս բաց դաշտերը:
3. Սեղմեք պահել:
Առկա սենյակների մասին տեղեկատվությունը կարող է խմբագրվել կամ վերջիններս կարող են ապաակտիվացվել` փնտրելով կամ ընտրելով համապատասխան գործողությունները։ Համակարգում սենյակները ստեղծվում են նախքան դասացուցակի ստեղծումը։ |
---|