Հիվանդություններ
Այս բաժնում լրացվում է աշակերտի առողջական վիճակի և խնդիրների վերաբերյալ տվյալները։
Նոր տվյալ լրացնելու համար անհրաժեշտ է սեղմել աջ անկյունում գտնվող «Նոր Հիվանդություն» կոճակը։ Կբացվի նոր պատուհան, որտեղ անհրաժեշտ է լրացնել առողջական խնդրի մասին հնարավորինս շատ տվյալներ։ Տվյալները լրացնելուց հետո սեղմեք պահպանման կոճակը։
Ստորև ներկայացված են բաժինները և նկարագրությունները՝
Դաշտ | Նկարագրություն |
---|---|
Condition/Առողջական խնդիր/վիճակ | Այս դաշտում անհրաժեշտ է ընտրել համապատասխան առողջական խնդիրը, որը սահմանվում է System Codes բաժնի Medical Condition կատեգորիայում։
|
Severity/Հիվանդության ծանրության աստիճան | Այս դաշտում անհրաժեշտ է ընտրել տվյալ խնդրի ծանրության աստիճանը, որը սահմանվում է System Codes բաժնի Degrees of Severity կատեգորիայում։
|
Date Advised/Խորհրդատվության ամսաթիվ | Այստեղ նշվում է, թե երբ է լինելու բժշկին այցելությունը և խորհրդատվությունը։ |
Expiry Date/Ժամկետ | Այստեղ նշվում է խորհրդատվության ժամկետի ավարտը։ |
Comment/Մեկնաբանություն | Մեկնաբանություններ բաժնում անհրաժեշտ է գրել տվյալ խնդրի վերաբերյալ հնարավորինս շատ տվյալներ։ |
Display Medical Alert/Ցույց տալ որպես բժշկական ահազանգ | Այս վանդակը նշեք այն դեպքում, եթե ցանկանում եք, որ տվյալ խնդիրը երևա որպես նախազգուշացում աշակերտի պրոֆիլի աջ անկյունում։
|