/
Աշակերտներին հաջորդ դասարան փոխադրումը

Աշակերտներին հաջորդ դասարան փոխադրումը

Աշակերտներին հաջորդ դասարան փոխադրում մոդուլը հնարավորություն է տալիս դպրոցին բոլոր աշակերտներին փոխադրել հաջորդ դասարան ուսումնական տարվա ավարտին: Այս գործառույթն ավտոմատ կերպով դուրս կհանի աշակերտներին, որոնք ավարտում են դպրոցը, օրինակ` 9-րդ կամ 12-րդ դասարանի աշակերտներին։ Մոդուլը հնարավորություն է տալիս կարգաբերել նաև բացառությունները, օրինակ` աշակերտները, որոնք դուրս են գալիս դպրոցից, կրկնում են նույն դասարանը կամ բաց են թողնում դասարանը:


Նախքան գործընթացը սկսելը վստահ եղեք, որ հետևյալ քայլերը կատարված են.

1.Քառորդի ամսաթվեր բաժնում սահմանված են ուսումնական տարվա կիսամյակային քառրոդների ամսաթվերը։


2. Աշակերտների անձնական էջից նշեք նրանց, ովքեր դուրս են գալիս, կրկնում կամ բաց են թողնում ուսումնական տարին։


3. Ստուգեք նոր ընդունված աշակերտների տվյալների ճշգրտությունը և արդյոք նրանք համակարգի մեջ մուտքագրված են որպես ապագա աշակերտներ` ուսումնառությունը սկսելու համապատասխան ամսաթվով:


Գործընթացը սկսելու համար`


1. Սեղմեք Մենյու > Ադմինիստրացիա > Աշակերտների փոխադրման գործընթաց: Կհայտնվի հետևյալ պատուհանը.



2. Ընտրեք ընթացիկ տարին, այլ ոչ թե գալիք՝



3. Համոզվեք, որ բոլոր քայլերը ճիշտ կատարված են:


4. Եթե ցանկանում եք տեսնել գործընթացի նախնական արդյունքները, ապա ընտրեք Փորձարկման ձև տարբերակը. այն ցույց կտա նախնական արդյունքներն առանց գործընթացը վերջնական ավարտելու: Անհրաժեշտության դեպքում կարող եք կատարել պահանջվող փոփոխությունները:


5. Այնուհետև սեղմեք Սկսել աշակերտների տեղափոխումը

Կհայտնվի հաստատման հայցը.


Գործընթացն ավարտելուց հետո այն հնարավոր չէ վերականգնել:


6. Նշեք Հաստատել։ Educonnex համակարգը կսկսի հաջորդ դասարան փոխադրելու գործընթացը.


Գործընթացն ավարտելուց հետո կհայտնվի այս նշանը` ։ Հաջորդ դասարան փոխադրելու գրառումը (Roll-over Notes) ամփոփում է գործընթացի արդյունքները։ Առավել մանրամասներին տեղեկանալու համար սեղմեք Ցուցադրել մանրամասները կոճակը։ Կհայտնվի ցուցակ, որտեղ ներառված են բոլոր աշակերտները և նրանց փոխադրման մասին տվյալները:

Եթե տվյալները ճիշտ են, ապա հանեք փորձարկման ձև կոճակի նշումը և նորից սեղմեք սկսել աշակերտներին տեղափոխելու համար։



Related content