Գնահատման փոխարկման համակարգեր
Educonnex համակարգը հնարավորություն է տալիս միավորային գնահատումը արտահայտել տարբեր գնահատման սանդղակներով։
Գնահատման փոխակերպման նոր համակարգ ստեղծելու համար՝
Սեղմեք Մենյու > Առարկաների կառավարում > Գնահատականներ
Վերանայեք այն գնահատման համակարգը, որը ցանկանում եք փոխակերպել։ Հիշեք, որ փոխակերպման համակարգի միավորների քանակը պետք է համապատասխանի գնահատման համակարգի միավորների քանակին։
2. Սեղմեք տվյալ գնահատման համակարգի վրա ավելին իմանալու համար
Գնահատման փոխարկման համակարգը ստեղծելու համար սեղմեք Գործողություններ > Փոխարկման նոր համակարգ
Համակարգում սահմանված են փոխարկման 5 միավորային տողեր, որոնց քանակը կարող եք ավելացնել կամ պակասեցնել։
Գնահատման համակարգը պետք է ստեղծել սկսելով բարձր միավորից և ավարտել ամենափոքր միավորով (նվազման կարգով)։ Գնահատման փոխակման համակարգի և միավորային համակարգի տողերի քանակը պետք է համապատասխանեն։
Տվյալները լրացնելուց հետո սեղմեք Պահել կոճակը։
Ինչպես կիրառել գնահատման փոխարկման համակարգը
Գնահատման համակարգերը կարելի է մուտքագրել դասընթաց, առարկա, գնահատում բաժինների մանրամասներ ենթաբաժնում։
Որպես գնահատման մեթոդ ընտրեք միավորային և բալային տարբերակը, որը կակտիվացնի գնահատման համակարգ դաշտը։ Այս դաշտում ընտրեք համապատասխան գնահատման և գնահատման փոխարկման համակարգերը։
Փոխարկման համակարգի միավորները կարտացոլվեն գնահատականները մուտքագրելուց հետո։