/
Գնահատման համակարգեր

Գնահատման համակարգեր


Educonnex-ում գնահատման համակարգերը հնարավորություն են տալիս ընտրել գնահատման ձևը՝ ըստ որի մուտքագրվելու են աշակերտների հանձնարարությունների գնահատականները ակադեմիական հաշվետվություններ և գնահատումներ բաժիններից։ Educonnex համակարգում կարող եք մուտքագրել գնահատման այն համակարգերը, որոնք օգտագործում եք դպրոցում և կիրառել դրանք առարկաների և ակադեմիական հաշվետվությունների ստեղծման ժամանակ։


Ոչ միավորային գնահատման համակարգ ստեղծելու համար`


Սեղմեք Մենյու > Կրթակարգի կառավարում > Գնահատականներ


Եթե հասանելի գնահատման համակարգերից մեկը համապատասխանում է դպրոցում կիրառվող գնահատման համակարգին, ապա սեղմեք տվյալ գնահատման համակարգի վրա ավելին իմանալու համար:



Եթե հասանելի գնահատման համակարգերը չեն համընկնում ձեր դպրոցի համակարգերի հետ, ապա սեղմեք Գործողություններ > Նոր գնահատման համակարգ նոր գնահատման համակարգ ստեղծելու համար


Լրացրեք համապատասխան բաց դաշտերը: Ավելացրեք գնահատման միավորները և նրանց նկարագրությունները՝ սեղմելով Ավելացնել գնահատական կոճակը




Յուրաքանչյուր գնահատման միավոր և դրա նկարագրությունը կհայտնվի ակադեմիական հաշվետվության առաջին էջում։ Եթե հաշվետվությունը պարունակում է մեկից ավելի գնահատման համակարգեր, ապա դրանք կհայտնվեն միասին առաջին էջում։


Գնահատման առաջին միավորը պետք է լինի ամենաբարձր նշանակվող միավորը։


5. Բոլոր տվյալները լրացնելուց հետո սեղծեք Պահել կոճակը։




Ինչպես կիրառել գնահատման համակարգերը


Գնահատման համակարգերը կարելի է մուտքագրել դասընթաց, առարկա, գնահատում բաժինների մանրամասներ ենթաբաժնում։

Որպես Գնահատման մեթոդ ընտրեք “Grading” տարբերակը, որը կակտիվացնի Գնահատման համակարգ դաշտը։ Այս դաշտում ընտրեք համապատասխան գնահատման համակարգը, որը սահամանել եք Գնահատականներ բաժնում։
Ընտրեք համապատասխան տարբերակը։


Ստորև բերված է օրինակ՝





Միավորային համակարգեր


Եթե գնահատման մեթոդը  ընտրված է միավորային տարբերակը, ապա գնահատման համակարգ ընտրելու կարիք չկա. պարզապես անհրաժեշտ է մուտքագրել միավորային գնահատականը։


Եթե միավորային գնահատումը վերածում եք տառային գնահատման ապա, տես Գնահատման փոխարկման համակարգեր:


Related content