Դասընթացի վերջնարդյունքների սահմանում
Այստեղ մուտքագրվում են դասընթացի վերջնարդյունքները, որոնք կարող են օգտագործվել նաև որպես առարկայական վերջնարդյունքներ:
Վերջնարդյուքներ ստեղծելու համար.
1. Դասընթացների բաժնում սեղմեք Վերջնարդյունքներ: Կբացվի հետևյալ պատուհանը.
2. Սեղմեք Ավելացնել Վերջնարդյունքներ:
3. Դուք կարող եք մուտքագրել անհրաժեշտ քանակությամբ վերջնարդյունքներ:
Վերջնարդյունքները կարող են ավելացվել Պետական ուսումնական պլանից առանց փոփոխությունների կամ վերանայվել դպրոցի պահանջներին համապատասխան:
4. Գլխավոր վերջնարդյունքը նշելու համար`
ա)Սեղմեք Տարբերակներ կոճակը.
բ)Սեղմեք Այս վերջնարդյունքը վերնագիր է: Կհայտնվի կապույտ նշանը, վերնագրված
5. Ենթաբաժին ավելացնելու համար սեղմեք + նշանը.
Կհայտնվի վերջնարդյունքի մուտքագրման համար նոր պատուհան:
6. Վերջնարդյունքները վերադասավորելու համար սեղմեք դրանց վրա և տեղադրեք ձեզ ցանկալի դիրքում։
Ստորև ներկայացված պատկերի վրա կարելի է տեսնել, որ վերջնարդյունքը վերցվել է և այժմ կարելի է տեղափոխել: Կանաչ ֆոնը ձեզ ցույց կտա, թե որտեղ է այն գտնվում կամ որտեղ եք այն տեղափոխում:
7. Այնուհետև սեղմեք Պահել: