/
Դասընթացների ստեղծում

Դասընթացների ստեղծում

Նախքան դասընթացների ստեղծումը վստահ եղեք, որ համապատասխան մեթոդ միավորումները ստեղծված են (տես Առարկաների թեմատիկ բաշխումների ստեղծում):

Դասընթացի ստեղծման համար.


1. Սեղմեք Մենյու > Կրթակարգի կառավարում > Առարկաների կառավարում:


Կհայտնվի հետևյալ պատուհանը.


2. Ընտրեք Դասընթացներ բաժինը.




3. Սեղմեք Գործողություններ > Նոր  Դասընթաց.

Կհայտնվի հետևյալ պատուհանը.

4. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը: Ստորև ներկայացված է դաշտերի նկարագրությունը:

Դաշտ

Նկարագրություն

Անուն (պարտադիր)

Դասընթացի անվանումը (անգլերեն, կենսաբանություն և այլն):

Կոդ (պարտադիր)

Դասընթացի անվանման կրճատ տարբերակը /կոդը/:

Կրեդիտներ (ընտրովի)

Նշեք դասընթացի կրեդիտային արժեքը, եթե անհրաժեշտ է:

Ակադեմիական մակարդակ/դասարան

(պարտադիր)

Ակադեմիական մակարդակը, օրինակ` 1-ին դասարան, 2-րդ դասարան և այլն:

Մեթոդ միավորում (պարտադիր)

Ընտրեք մեթոդ միավորումը, օրինակ` օտար լեզուներ, տեխնոլոգիաներ և այլն:

Ազգային ուսումնական ծրագրի առարկա (ընտրովի)

Դասընթացի ազգային ուսումնական ծրագրի առնչությամբ, ընտրեք համապատասխան առարկան: Այս տարբերակը չի գործում հայկական դպրոցների դեպքում։

IՆերառվում է հաշվետվություններում (ընտրովի)

Այս դասընթացը արդյո՞ք ներառված է լինելու ակադեմիական հաշվետվությունների մեջ:

Գնահատման մեթոդը (պարտադիր)

Առարկաների գնահատման հիմնական չորս տարբերակները`

Գնահատում միավորային սանդղակով` հնարավորություն է տալիս գնահատել միավոր թվանշանով, որը հետագայում անցկացվում է աշակերտների հաշվետվությունների մեջ,

Գնահատման սխեմա` հնարավորություն է տալիս ընտրելու գնահատման սխեման (օրինակ` թվային, տառային գնահատում), որը կարող եք ստեղծել կրթակարգի կառավարման գնահատականների բաժնում (Grades),

Միավորային սանդղակով գնահատում և գնահատման սխեմա` հնարավորություն է տալիս գնահատում անել Conversion Scheme-ով (փոխարկման սխեմա), որը ցույց է տալիս գնահատականների տոկոսայնությունը,

Կիրառելի չէ` օգտագործվում է այն առարկաների համար, որոնք գնահատում չեն պահանջում:

Այս մեթոդներից որևէ մեկը նշելիս, այն կդառնա այս դասընթացի նախնական գնահատման մեթոդը, որը, սակայն, կարելի է փոխել առարկայի ստեղծման ժամանակ։ Եթե ուսուցիչը որևէ դասընթացի համար փոխել է գնահատման մեթոդը մեկ կիսամյակի համար, ապա առարկայի ստեղծման ժամանակ կարելի է այն փոփոխել տվյալ կիսամյակի` միևնույն ժամանակ չփոխելով հիմնական գնահատման մեթոդը։

Դասընթացի վերջնարդյունքների գնահատման համակարգ (պարտադիր)

Գնահատման համակարգ, որով գնահատվում են դասընթացի վերջնարդյունքները:

Արխիվացում (ընտրովի)

Հնարավորություն է տալիս արխիվավորել դասընթացը, այսինքն հաջորդ ուսումնական տարիներին այն այլևս չի օգտագործվելու, քանի որ փոխվել է ուսումնական ծրագիրը:

Նկարագրություն (ընտրովի)

Դասընթացի կարճ նկարագրություն, եթե անհրաժեշտ է:

5. Սեղմեք Պահել:
Պատրաստի դասընթացը կհայտնվի պատուհանի ձախ հատվածում.



Դասընթացը ստեղծելուց հետո հայտնվում են հաջորդ պատուհանները.






Related content