Առարկաների ստեղծում
Առարկայի ստեղծման համար.
1. Սեղմեք Մենյու > Կրթակարգի կառավարում > Առարկաների կառավարում: Կհայտնվի հետևյալ պատուհանը.
2. Սեղմեք Առարկաներ բաժինը:
3.Սեղմեք Գործողություններ > Նոր առարկա:
Կհայտնվի հետևյալ պատուհանը.
4. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը: Ստորև ներկայացված է դաշտերի նկարագրությունը.
Դաշտ | Նկարագրություն |
---|---|
Դասընթաց | Դասընթացը, որին կցված է առարկան: |
Տարի | Ուսումնական տարին, որի ընթացքում դասավանդվելու է տվյալ առարկան: |
Միավորներ | Նշեք առարկայի կրեդիտային արժեքը, եթե անհրաժեշտ եք համարում: |
Ներառել հաշվետվության մեջ | Այս դասընթացը ներառվելու է արդյո՞ք ակադեմիական հաշվետվությունների մեջ: |
Գնահանման մեթոդը | Առարկաների գնահատման հիմնական չորս տարբերակները՝ Գնահատում միավորային սանդղակով` հնարավորություն է տալիս գնահատել միավոր թվանշանով, որը հետագայում անցկացնում է աշակերտների հաշվետվությունների մեջ, Գնահատման սխեմա` հնարավորություն է տալիս ընտրելու գնահատման սխեման (օրինակ` թվային, տառային գնահատում), որը կարող եք ստեղծել կրթակարգի կառավարման գնահատականների բաժնում (Grades), Միավորային սանդղակով գնահատում և գնահատման սխեմա` հնարավորություն է տալիս գնահատում անել Conversion Scheme-ով (փոխարկման սխեմա), որը ցույց է տալիս գնահատականների տոկոսայնությունը։ Կիրառելի չէ` օգտագործվում է այն առարկաների համար, որոնք գնահատում չեն պահանջում: |
Գնահատման համակարգը | Կրթակարգ կառավարման գնահատականների բաժնում (Grades) ստեղծված գնահատման համակարգն այս առարկային համապատասխան: |
Ամբողջական թվանշան | Սա ամբողջական թվանշանն է, որտեղից առարկան կնշվի - 70, 100, 150, 122 - անսահմանափակ: |
Ստորև ներկայացված է Նկարագրություն բաժնի յուրաքանչյուր դաշտի նկարագրությունը.
Դաշտ | Նկարագրություն |
---|---|
Տեսակ | Ընտրեք առարկայի տևողությունը: |
Նկարագրություն | Կարճ նկարագրություն առարկայի մասին, որը կարելի է օգտագործել ակադեմիական հաշվետվությունների մեջ: |
5. Ավարտելոց հետո սեղմեք Պահել:
Ստեղծված առարկան կհայտնվի պատուհանի ձախ հատվածում.
Այժմ կարող եք ավելացնել տարբեր վերջնարդյունքներ (տես Դասընթացի վերջնարդյունքների սահմանում):
Այժմ կարող եք առարկաներին համապատասխան ստեղծել նոր դասաժամեր Դասաժամեր բաժնից:
Այժմ կարող եք կապել արդեն ստեղծված առարկաները դասարաններին Դասաժամեր բաժնում (տես Դասաժամի ստեղծում):