/
Միաժամանակ մի քանի առարկաների ստեղծում

Միաժամանակ մի քանի առարկաների ստեղծում

Համոզվելու համար, որ բոլոր վերջնարդյունքները, որոնք ավելացվել են դասընթացներին ավտոմատ կերպով ավելացվել են նաև առարկաներին, անհրաժեշտ է լրացնել Վերջնարդյունքների նախնական գնահատման համակարգ և Գնահատման մեթոդ դաշտերը Մանրամասներ բաժնից:

Միաժամանակ մի քանի առարկա ստեղծելու համար.


2. Սեղմեք Ավելին ձեր բոլոր ցանկալի առարկաները ընտրելու համար:



3. Սեղմեք որոնման կոճակը:


4. Սլաքը տեղադրեք  թեմայի վրա և նշեք վանդակը: Կրկնեք սա բոլոր նախընտրելի առարկաների հետ:


5. Սեղմեք Գործողություններ > Առաջարկել դասընթացներ


Կհայտնվի հաստատման ծանուցումը, որտեղ պետք է գրված լինի ընթացիկ ուսումնական տարին՝



Այս գործընթացը պահանջում է ձեզնից կրկին ստուգել բոլոր դասընթացները և համոզվել, որ դուք յուրաքանչյուր դասընթացի համար կցել եք գնահատման ճիշտ համակարգ, որպեսզի դասընթացների բոլոր վերջնարդյունքները հետագայում ճիշտ ավելացվեն առարկաներին։
Սա կհեշտացնի ձեր աշխատանքը և ստիպված չեք լինի նորից լրացնել տարեվերջյան ակադեմիական հաշվետվությունները պատրաստելու համար նախատեսված չափորոշիչներն ու կարգավորումները։
Եթե այս քայլը չեք կատարել, ապա անհրաժեշտ կլինի հետագայում յուրաքանչյուր դասընթացի համար առանձին լրացնել։


6. Այնուհետև սեղմեք Ստեղծել առարկաներ: Ստեղծված առարկաները կարող եք տեսնել Առարկաների բաժնում։


Այժմ Առարկաների կառավարում բաժնից կարող եք մտնել դասաժամի բաժին, ստեղծել դասաժամեր Դասաժամի ստեղծում և  ավելացնել աշակերտներին (տես Աշակերտների ավելացում դասաժամին), ստուգել և համապատասխանեցնել վերջնարդյունքներն (տես Առարկայական վերջնարդյունքների սահմանում) ու մանրամասները։


Related content