Դասաժամի կարգավորումներ
Այս բաժնում կարող եք կցել դասաժամերի հիմնական ուսուցչին, ինչպես նաև համակարգը թույլ է տալիս կցել մեկից ավելի ուսուցիչների:
Այս բաժնում որևէ ուսուցչի փոփոխություն կատարելու դեպքում այն կհայտնվի միայն ակադեմիական տեղեկանքի մեջ և որևէ ազդեցություն չի ունենա առարկաների կառավարման բաժնում:
Ստորև ներկայացված է այս բաժնի դաշտերի նկարագրությունը.
Դաշտ | Նկարագրություն |
---|---|
Դաս | Ակադեմիական տեղեկանքի մեջ ներառված դասաժամերի ցանկը: |
Դասարանի նախապայմանված ուսուցիչը | Դասաժամի հիմնական ուսուցիչը ավտոմատ կերպով կցվում է առարկաների կառավարման բաժնից: Եթե դասաժամին կցված չէ հիմնական ուսուցիչ, ապա աշակերտների տվյալները մուտքագրող օգտատերը կհամարվի հիմնական ուսուցիչ։ Նոր ուսուցիչ ավելացնելու կամ հիմնական ուսուցչին փոխելու համար սեղմեք դասաժամի վրա, կբացվի նոր պատուհան, որտեղից կարող եք կատարել համապատասխան փոփոխությունը։ |
Ընդհանուր ուսուցիչները | Այստեղ նշված է ակադեմիական տեղեկանքի մեջ տվյալ դասաժամի համար կցված ընդհանուր ուսուցիչների քանակը: |
Հիմնական ուսուցչին փոխելու կամ նոր ուսուցիչ ավելացնելու համար
1. Սեղմեք տվյալ դասաժամի վրա
Կհայտնվի նոր պատուհան.
2. Սեղմեք Խմբագրել` ուսուցչին փոխելու համար,
3. Սեղմեք Ավելացնել ուսուցիչ` ևս մեկ ուսուցիչ ավելացնելու համար,
4. Սեղմեք Պահել: