Ապրանքատեսակներ
Ապրանքատեսակ ստեղծելու համար
1. Սեղմեք Մենյու > Ֆինանսներ > Ապրանքատեսակներ > Ստեղծել նոր ապրանքատեսակ:
2. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը:
Ստորև ներկայացված է դաշտերի նկարագրությունը.
Դաշտ | Նկարագրություն |
---|---|
Անուն | Անվանեք ապրանքատեսակը: |
Կոդ | Մուտքագրեք կարճ կոդ ապրանքատեսակի համար: |
Գումար | Նշեք ապրանքատեսակի դրամական արժույթը: |
Հարկեր ներառող գումար | Նշված գումարը ներառո՞ւմ է հարկ, թե՞ ոչ։ Եթե գումարը ներառում է հարկ, ապա ընտրեք այս կետը: |
Դպրոց | Ընտրեք դպրոցը, որին պատկանում է ապրանքատեսակը: |
Հարկի տեսակ | Ընտրեք հարկի տեսակը: |
Հաշվեհամար | Կատեգորիային կցված հաշիվը կարող եք կցել նաև ապրանքատեսակին, ինչպես նաև կարող եք ընտրել մեկ այլ հաշիվ: |
Նկարագրություն | Մուտքագրեք ապրանքատեսակի ավելի մանրամասն նկարագրությունը: |
Կատեգորիա | Ընտրեք կատեգորիան, որին պատկանում է ապրանքատեսակը։ Ապրանքատեսակը կարող է պատկանել միայն մեկ կատեգորիայի։ |
3. Սեղմեք Պահել: Կհայտնվի նոր պատուհան, որտեղ ներկայացված է ապրանքատեսակի տվյալները.
Ապրանքատեսակի համար կիրառվող զեղչերի տվյալները տեսնելու համար
1. Մտեք Զեղչերի բաժին.
Կատեգորիայի ստեղծման ժամանակ ընտրված զեղչերի տեսակներն ավտոմատ կերպով կկցվեն նաև ապրանքատեսակներին։