/
Հարկատեսակներ

Հարկատեսակներ

Անհրաժեշտ է սահմանել բոլոր հարկատեսակները, որոնք օգտագործվելու են ֆինանսական գործարքների ժամանակ։ Կարևոր է, որ հարկատեսակները համընկնեն դպրոցում գործվող հաշվապահական ծրագրի հարկատեսակների հետ։


Հարկատեսակներ ստեղծելու համար


1. Սեղմեք Մենյու > Ֆինանսներ > Հարկի տեսակներ > Ստեղծել նոր հարկի տեսակ: Կհայտնվի նոր պատուհան.



2. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը: Ստորև ներկայացված է դաշտերի նկարագրությունը.


Դաշտ

Նկարագրություն

Անուն

Հարկի անունը, օրինակ` ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտահարկ և այլն։

Հարկի տեսակ

Սա այն հարկատեսակն է, որը պետք է համընկնի հաշվապահական ծրագրի հարկատեսակի հետ:

Դպրոց

Դպրոցը, որի համար հասանելի կլինի այս հարկատեսակը:

Հաշվեհամար

Հաշվեհամարը պետք է համապատասխանի դպրոցի հաշվապահական ծրագրին: Հաշվեհամարի ստեղծման ժամանակ կարող եք ընտրել նաև հարկատեսակը:

Հարկի դրույքաչափ

Հարկի տոկոսը, (օր.՝ 10%, 20%):

Նկարագրություն

Այս դաշտը պարտադիր չէ, սակայն կարող եք մանրամասնել հարկատեսակի օգտագործման նպատակները կամ այլ տվյալներ:


3. Դաշտերը լրացնելուց հետո սեղմեք Պահել: Կհայտնվի նոր պատուհան.



Նոր հարկատեսակ ստեղծելու համար սեղմեք Գործողություններ > Նոր հարկի տեսակ:

Հարկատեսակը ապաակտիվացնելու համար սեղմեք Գործողություններ > Ապաակտիվացնել հարկի տեսակը:


Related content