/
Ակադեմիական տեղեկանքի մեջ ներառված առարկաների հաստատում

Ակադեմիական տեղեկանքի մեջ ներառված առարկաների հաստատում


Ակադեմիական տեղեկանք ստեղծելուց և ակադեմական մակարդակները ընտրելուց հետո (տես Ակադեմիական տեղեկանքների ստեղծում) անհրաժեշտ է ստուգել բոլոր առարկաներն ու վերջնարդյունքները` ըստ ակադեմիական մակարդակների։ Համակարգն ավտոմատ կերպով տեղեկանքի մեջ է կցում բոլոր առարկաներն ու վերջնարդյունքները, որոնք նախապես նշված են եղել:



Տեղեկանքի մեջ առարկաներ ընդգրկելու կամ հեռացնելու համար՝


1. Ակադեմիական տեղեկանք Տվյալներ բաժնի դասարան դաշտից ընտրեք համապատասխան Ակադեմիական մակարդակը/ները.



2. Սեղմեք Խմբագրել և ընտրեք կամ հեռացրեք համապատասխան առարկաները.

3. ∧∨ սլաքների օգնությամբ դասավորեք առարկաների ցանկը` ըստ ձեր պահանջների:


4. Սեղմեք «Պահել» փոփոխությունները պահելու համար:


Եթե առարկան նշված չէ, ապա Առարկաների կառավարում բաժնից ավելացրեք այն։ Առարկաների կառավարում բաժնում առարկան ավելացնելուց հետո սեղմեք Թարմացնել առարկաների ցանկը, և ավելացված առարկան կհայտնվի ցանկում։

Համոզվելու համար, որ առարկաներին կցված բոլոր դասաժամերն ավելացվել են տեղեկանքի մեջ, պետք է վերակարգավորել տեղեկանքը գնահատականների ու վերջնարդյունքների մուտքագրումից առաջ:


Համապատասխան առարկաներն ընտրելուց հետո կարող եք անցնել առարկաների գնահատականների և վերջնարդյունքների ստուգմանն ու փոփոխմանը (տես Գնահատման մեթոդի, առարկաների վերջնարդյունքների, նկարագրությունների և մեկնաբանությունների հաստատում):


Related content