Դասաժամերի ավելացում դասացուցակին
Դասաժամ ավելացնելու համար
1. Սեղմեք Դասացուցակ բաժինը:
2. Ընտրեք պահանջվող շաբաթը:
3. Սեղմեք օրվա ժամերի տակ գտնվող + նշանը (նշանը կհայտնվի, երբ մկնիկը մոտեցնեք օրվա ժամին (Դ)):
Միայն այն դասաժամերը, որոնք ստեղծված են ընտրված ակադեմիական տարվա համար հասանելի կլինեն այս դաշտում։
4. Կհայտնվի հետևյալ պատուհանը.
3. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը:
Ստորև ներկայացված է դաշտերի նկարագրությունը.
Դաշտ | Նկարագրություն |
---|---|
Դասեր | Որոնեք համապատասխան դասաժամը։ Համակարգը թույլ է տալիս մի քանի դասաժամ ավելացնել` կցելով համապատասխան ուսուցչին և դասասենյակը: |
Ժամանակահատված | Այն ժամանակահատվածը, որին դասաժամ եք ավելացնում: |
Անձնակազմի անդամ | Կրթակարգ բաժնից դասաժամին կցված ուսուցիչը կհայտնվի այստեղ: Սակայն, այս փուլում կարող եք կցել ուրիշ ուսուցչի կամ ուսուցիչների: |
Սենյակներ | Ընտրեք դասաժամի անցկացման վայրը: |
4. Սեղմեք Պահել: Դասաժամը կհայտնվի համապատասխան օրվա ժամին, ուսումնական տարվա դասարանի գույնով: Համակարգը ուսումնական տարվա դասարանները բաժանում է տարբեր գույներով, և դասացուցակում ավելացրած դասաժամերի գույները համապատասխանում են ուսումնական տարվա դասարանների գույներին` հեշտ տարբերակելու նպատակով:
Մի քանի դասաժամեր կարող եք ավելացնել տվյալ օրվա ժամին (Period): ժամանակահատվածին կարող են ավելացվել մի շարք դասաժամեր։ Եթե դասաժամերը միմյանցից անկախ են, անհրաժեշտ է դասաժամերի տվյալները մուտքագրել առանձին: