/
Դասացուցակի ստեղծում

Դասացուցակի ստեղծում


1. Սեղմեք Մենյու > Կրթակարգի կառավարում >Դասացուցակ > Կառավարել դասացուցակները:


2. Սեղմեք Գործողություններ > Նոր դասացուցակ:



Կհայտնվի հետևյալ պատուհանը.



3. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը: Ստորև ներկայացված է դաշտերի նկարագրությունը.

Դաշտ

Նկարագրություն

Անուն

Սահմանեք դասացուցակի վերնագիրը/անունը, որը կօգնի դասացուցակի որոնման ժամանակ:

Տարբերակ

Դասացուցակի հերթական տարբերակի համարը ինքնաբերաբար կսահմանվի, եթե դասացուցակը գործող դասացուցակից է կրկնօրինակվել։

Նկարագրություն

Այս դաշտում կարող եք ներառել դասացուցակի նկարագրությունը:

Մասնաշենք

Ընտրեք կորպուսը, որի համար ստեղծվում է դասացուցակը:

Տևողության տեսակը

Դասացուցակի տևողությունը՝ մեկ ուս. տարի, մեկ կիսամյակ և այլն:

Տարի

Ուսումնական տարին, որի համար դասացուցակը գործող է համարվելու։ (Հաշվի առեք, որ դասացուցակին կցված դասաժամերը նույնպես պետք է ակտիվ լինել նույն ուս. տարվա համար: Օր.` 2017 ուս. տարվա համար ստեղծված դասացուցակում համակարգը թույլ չի տալիս կցել 2016 ուս. տարում ստեղծված դասաժամերը:

Նախորդ ուս. տարվա դասացուցակը պատճենելուց հետո համոզվեք, որ համապատասխան տարվա դասաժամերն են կցված դասացուցակին):

Ուսումնական տարի 

Ընտրեք ուսումնական տարին ըստ դասարանների, որի համար ստեղծվել է տվյալ դասացուցակը, օր.` 1-ին դասարան, 2-րդ դասարան։ Կարող եք ընտրել մեկից ավելի ուսումնական տարիներ ըստ դասարանների։

Հաճախելիության հաշվարկման մեթոդը

Այս բաժինը սահմանում է դասաժամերին հաճախելիությունների հաշվարկման մեթոդները (պետական հաշվետվությունների համար) տվյալ դասացուցակի համար։

Հաճախած դասաժամեր – Հաշվարկում է ներկա-բացակա արված դասաժամերի քանակը, որտեղ աշակերտը ներկա է եղել` համեմատելով դրանք դասաժամերի քանակի հետ, որտեղ աշակերտը պարտավոր է ներկա գտնվել և հաշվարկում է վերջնական հաճախումների տոկոսը:

Ներկայությունը դպրոցում - Այս մեթոդը հաշվարկում է աշակերտների ներկայությունը դպրոցում` համեմատելով այն ժամանաքանակի հետ, երբ նրանք պետք է լինեն դպրոցում: Եթե գրանցվել է, որ աշակերտը ուշ է եկել դպրոց կամ շուտ է հեռացել դպրոցից, ապա այդ գրառումներն ազդում են հաճախումների վերջնական տոկոսի վրա:


4. Սեղմեք Պահել։


Այժմ կարող եք մուտքագրել դասացուցակի օրվա կառուցվածքը, տես Ժամատախտակի մուտքագրում:




Related content