Գործարքային Խումբ
Նոր գործարքային փաթեթ ստեղծելու համար
1. Սեղմեք Մենյու > Ֆինանսներ > Միկրովճարում > Ստեղծել գործարքային խումբ:
2. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը: Ստորև ներկայացված է դաշտերի նկարագրությունը.
Դաշտ | Նկարագրություն |
---|---|
Անուն | Նշեք գործարքի անունը: |
Խմբի ամսաթիվը | Սովորաբար նշվում է տվյալ օրվա ամսաթիվը: |
Դպրոց | Ընտրեք դպրոցը, որի համար ստեղծվում է տվյալ գործարքային փաթեթը: |
Նկարագրություն | Մուտքագրեք գործարքի մանրամասն նկարագրություն: |
3. Այնուհետև սեղմեք Պահել: Կհայտնվի նոր պատուհան, որը ցույց կտա գործարքի մանրամասները.
Գործարքին ապրանքատեսակ ավելացնելու համար
1. Սեղմեք Ապրանքատեսակներ կոճակը.
2. Սեղմեք Նոր:
3. Մուտքագրեք վճարման ենթակա ապրանքատեսակը: Հավելյալ տվյալներն ավտոմատ կերպով կմուտքագրվեն։
4. Անհրաժեշտության դեպքում փոխեք միավոր արժեքը և քանակը:
5. Այնուհետև սեղմեք Պահել:
Կրկնեք նույն գործընթացը, եթե մի քանի ապրանքատեսակներ եք ավելացնում։
Գործարքին հաճախորդ ավելացնելու համար
1. Սեղմեք Հաճախորդ կոճակը:
2. Սեղմեք Նոր մեկ հաճախորդ ավելացնելու համար կամ Ավելացնել հաճախորդներ մի քանի հաճախորդ ավելացնելու համար.
3. Այնուհետև սեղմեք Պահել:
Տեղեկություն բաժնում կտեսնեք նախնական գումարի ամբողջական չափը (ներառյալ` զեղչերն ու հարկերը) և վճարման ենթակա գումարի չափը` առանց զեղչերի ու հարկերի։
Գործարքային փաթեթ գեներացնելու համար
1. Սեղմեք Գործողություններ > Ստեղծել գործարքներ: Կհայտնվի հաստատման հաղորդագրություն:
2. Սեղմեք Հաստատել
Գործարքի ստատուսը կփոխվի Սպասման մեջ և բոլոր տվալները կթարմացվեն։
Հասանելի կլինի նոր կոճակ: Այդ կոճակը Գործարքի կոճակն է: Դա ձեզ ցույց կտա խմբաքանակի բոլոր գործարքները: Այնտեղ, որտեղ հայտնվում է «Փոփոխված» պիտակը, կիրառվել է զեղչ: Ավելին իմանալու համար սեղմեք առանձին գործարքի վրա.
Առկա տվյալներում որևէ փոփոխություն կատարելու համար սեղմեք Գործողություններ > Վերականգնել գործարքային փաթեթը և կատարեք փոփոխությունները։
Եթե ցանկանում եք ջնջել գործարքը, ապա սեղմեք Գործողություններ > Ջնջել գործարքային խումբը:
3. Այնուհետև սեղմեք Գործողություններ > Ակտիվացնլ գործարքային խումբը: Կհայտնվի հաստատման հայցը.
4. Նշեք Խնդրում ենք հաստատել և սեղմեք Ակտիվացնել գործարքները.
Այլ գործարք ստեղծելու համար սեղմեք Գործողություններ > Նոր գործարքային խումբ:
Գործարքների ակտիվացման գործընթացն ավարտելուց հետո կարող եք գեներացնել հաշիվ ապրանքագրերը (տես Հաշիվ ապրանքագրեր):