/
Ստեղծեք ձեր սեփական տեղեկանքը

Ստեղծեք ձեր սեփական տեղեկանքը

Տեղեկանքների և քաղվածքների արդյունքները իրենց մեջ չեն ներառում լոգոներ. այդ գործողությունը կարող եք կատարել քաղվածքները դուրս բերելուց հետո:

Տեղեկանք ստեղծելու համար՝
1. Սեղմեք Մենյու> Տեղեկանքներ
2. Սեղմեք Գործողություններ > Ստեղծել նոր տեղեկանք).

Կհայտնվի նոր պատուհան.

3. Ստեղծեք ձեր տեղեկանքը ստորև ներկայացված գործառույթների նկարագրության օգնությամբ.

Գործառույթ

Նկարագրություն

Առկա դաշտեր

Առկա դաշտերի ցանկը, որտեղից կարող եք ընտրել ձեր տեղեկանքի համար անհրաժեշտ կատեգորիաները։ Ընտրեք համապատասխան կատեգորիան և այն տարեք Ընտրված դաշտեր բաժին։

Ընտրված դաշտեր

Բոլոր ցանկալի կատեգորիաներն այս բաժնում ավելացնելուց հետո, կարող եք դրանք վերադասավորել:

Ավելացրեք պայմաններ

Տեղեկանքների տվյալները նպատակային սահմանափակում անելու համար ավելացրեք պայմաններ (conditions)։ Օրինակ` աշակերտների համար կարող եք ընտրել ընթացիկ պայմանը, ըստ որի հաշվետվության մեջ կլինեն միայն ընթացիկ աշակերտները։

Կոճակ

Նկարագրություն

 

Այս կոճակի օգնությամբ կարող եք դասակարգել կատեգորիաները:

 

Այս կոճակի օգնությամբ կարող եք մի շարք գործառույթներ կիրառել. օրինակ՝ sum(գումարել), maximum(առավելագույն), minimum (նվազագույն), count (հաշվել) և այլն:

 

Այս կոճակի օգնությամբ կարող եք հեռացնել այս կատեգորիան:

Այս գործառույթը կհեռացնի կրկնակի մուտքագրված տվյալները:

Ցանկացած պահի կարող եք սեղմել Ստեղծել քաղվածք տեղեկանքի արդյունքները տեսնելու համար:

4. Կատեգորիաների վերնագրերը փոխելու համար, շեղ գրված տառերի փոխարեն կարող եք մուտքագրել համապատասխան վերնագիրը:

5. Ավարտելուց հետո սեղմեք Պահել տեղեկանքը:
    Կհայտնվի նոր պատուհան.

6. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը:
Նոր տեղեկանքին անուն տվեք, ընտրեք կատեգորիան, նշեք` արդյոք ցանկանում եք, որ այս տեղեկանքը հայտնվի նախընտրելիների ցանկում, լինի տեսանելի միայն Ձեզ, թե բոլոր օգտատերերի համար: Կամ էլ ընտրեք միայն այն դերերը, որոնց համար կարող է տեսանելի լինել տվյալ տեղեկանքը։
7. Սեղմեք Պահել


Related content