/
Տեղեկանքների պիտակներ և նշաններ

Տեղեկանքների պիտակներ և նշաններ

Յուրաքանչյուր տեղեկանքի քարտի ստորին հատվածում կտեսնեք մի քանի նշաններ, որոնք հնարավորություն են տալիս կատարել փոփոխություններ տվյալ տեղեկանքում։


 




Հրատապ հաշվետվություններ  կոճակը սեղմելու դեպքում տվյալ տեղեկանքը կհայտնվի հրատապ տեղեկանքների ցուցակում և հասանելի կլինի էջի աջ անկյունում գտնվող միանման նշանի տակ։ Այս մասին ավելի մանրամասն Հրատապ տեղեկանքներ  բաժնի նկարագրությունում։

 

Այս կոճակը հնարավորություն է տալիս խմբագրել տեղեկանքի ֆիլտրերը։


  


Սեղմելով այս կոճակը` հնարավորություն ունեք փոխելու տեղեկանքի անունն ու նկարագրությունը, ընտրել կատեգորիան, նշել արդյոք ցանկանում եք, որ տվյալ տեղեկանքը հայտնվի նախընտրելիների ցանկում, լինի տեսանելի միայն Ձեզ, թե բոլորի համար: Ինչպես նաև կարող եք ընտրել այն դերերը, որոնց համար է տեղեկանքը միայն հասանելի:

 

   

Այս կոճակի օգնությամբ սահմանափակում եք տվյալ տեղեկանքի հասանելիությունը համայնքի մյուս անդամների համար։

Այս մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել Ինչպես թաքցնել և հասանելի թողնել տեղեկանքները/ Showing and Hiding Reports բաժնի նկարագրությունում։

 

  

Այս նշանը տվյալ տեղեկանքը տանում է Նախընտրելիների ցանկ։ Այս մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել Ավելացնել տեղեկանքները նախընտրելիների ցանկի մեջ / Adding Favourite Reports բաժնի նկարագրությունում։

Յուրաքանչյուր տեղեկանքի աջ մասում տեսնում եք նաև տառեր.

Տ` տառը նշանակում է, որ տվյալ տեղեկանքը նախապես սահմանված ձևաչափ ունի և նրա ֆիլտրերը հնարավոր չէ խմբագրել։

ՏՔ` տառերը նշանակում են, որ տվյալ տեղեկանքը խմբագրել հնարավոր չէ։

ԷՀ` տառերը նշանակում են, որ տվյալ տեղեկանքը ստեղծվել է համակարգում և հնարավոր է խմբագրել։

Related content