Ուշացումների մուտքագրումն անհայտ պատճառներով բացակայությունների էջում
Աշակերտները ժամանակ առ ժամանակ կուշանան դասերից։ Դուք կարող եք անհայտ պատճառներով բացակայությունների էջից նշել տվյալ աշակերտի ուշացումները։
Ուշացումը նշելու համար`
1. Սեղմեք Մենյու > Հաճախելիություն > Չբացատրված բացակայություններ
2. Նշեք համապատասխան ամսաթիվը, եթե ցանկանում եք տեսնել այդ ընթացքում առանց պատճառի բացակայած աշակերտների ցանկը։
3. Աշակերտի քարտի վրա նշեք Նշել որպես ներկա
Կհայտնվի հետևյալ պատկերը.
4. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը, վստահ եղեք, որ ճիշտ եք լրացրել ամիս-ամսաթիվը։
Ստորև ներկայացված է յուրաքանչյուր դաշտի բացատրությունը.
Դաշտ | Բացատրություն |
---|---|
Ժամանում/Time/Ժամ/օր/ամսաթիվ | Ժամանման օրը, ժամը |
Պատճառ/Reason | Ուշացման պատճառը |
Գրառում/Note | Հավելյալ տվյալներ պատճառաբանության համար |
Կատեգորիա/Categories | Նշեք կատեգորիաներն` ըստ որի դասակարգվում են բացակայություններն ու ուշացումները։ Այս կատեգորիաները ստեղծվում են համակարգի կոդեր բաժնում համակարգի ադմինիստրատորի կողմից։ |
Ժամանումը հարգելի համարել/Arrival is school Approved | Նշեք այս տարբերակը, որպեսզի աշակերտի բացակայությունը համարվի հարգելի։ Օրինակ, եթե աշակերտը գնացել է որևէ մարզային մրցույթի մասնակցելու դպրոցի անունից, ապա նրա բացակայությունը համարվում է հարգելի: |
5. Սեղմեք Պահել:
Աշակերտի քարտը կդառնա կանաչ.
Ձեր էջը թարմացնելուց հետո աշակերտը չի համարվի անհայտ պատճառով բացակա։
Կարող եք սեղմել կոնտակտային տվյալներ)խնամակալի հետ կապնվելու և անհայտ բացակայության մասին տեղեկացնելու համար։ Սեղմեք համապատասխան կոնտակտին և կիմանաք հավելյալ տեղեկություններ (եթե ունեք համապատասխան թույլտվություն դպրոցի կողմից)։