/
Չբացատրված բացակայություններ

Չբացատրված բացակայություններ

Ինչու են աշակերտները հայտնվում այս էջում

Անհայտ բացականեր էջում հայտվում են այն աշակերտները, որոնք բացակայել են դասաժամերից։

Աշակերտը կհայտվի այս էջում եթե՝

  • տվյալ օրվա համար աշակերտը ունի դասաժամեր
  • այդ օրվա դասաժամերի համար աշակերտը չի նշվել ներկա
  • աշակերտի բացակայության համար ծնողը չի տրամադրել բացակայութան պատճառ
  • աշակերտի բացակայության համար չկա միջոցառմանը մասնակցելու համար բացակայության պատճառ (հարգելի, անհարգելի)

Ծանուցում ծնողներին

Սրա նպատակն է ծնողներին ծանուցել իրենց երեխայի բացակայութան մասին։

Բացակաները երևում են ըստ ամսաթվի, որպես default ընտրված է ընթացիկ ամսաթիվը։

Կորպուսը, ինչպես նաև ամսաթիվը կարող եք փոխել ավելի շատ արդյունքներ տեսնելու համար։

  • Բացակաների տվյալները

Երբ յուրաքանչյուր ուսուցիչ իր դասաժամի հաճախելիությունը նշում է, բացակա աշակերտները հայտվում են Unknown Absences էջում։ Եթե դասաժամի հաճախելիությունը նշված չէ, ապա բացակա աշակերտները չեն հայտվի այս էջում։ 

  • Միջոցառումները և անհայտ բացակաները

Եթե դպրոցում տեղի է ունենում միջոցառում դասի ժամերին զուգահեռ, ապա անհրաժեշտ է նշել և միջոցառման և դասաժամերի հաճախելիությունը։

Սա հնարավորություն կտա հայտնաբերել դասաժամերին և միջոցառմանը հաճախած աշակերտներին և բացահայտել բացականերին։ Երբ և միջոցառման և դասաժամերի հաճախելիությունը նշված է, աշակերտերը, որոնք բացակա են երկուսի դեպքում էլ, կհայտնվեն Unknown Absences բաժնում, եթե ծնողի կողմից արդեն իսկ չի տրամադրվել բացակայութան պատճառը։

  • Անհայտ բացակաների ճիշտ տվյալներ

Եթե դասաժամերի, միջոցառումների ժամերի հետ փոփոխություն է տեղի ունեցել, հարկավոր է կատարել հաճախելիության վերահաշվարկ (recalculate attendance) նախքան ծնողներին տեղեկացնելը։ 

Երբ հաճախելիությունը նշվել է, ծնողներին կարող եք տեղեկացնել բացակայությունների մասին սեղմելով Actions > Notify Guardians տարբերակը։ Համակարգը կսկսի հաղորդագրության ուղարկման գործընթացը։

Հաղորդագրության ուղարկման մասին ավելին իմանալու համար, տես Անհայտ բացակայության մասին հաղորդակցության ուղարկում

Տարբերակներ յուրաքանչյուր աշակերտի համար

Հասանելի է երեք տարբերակ բացակա աշակերտների համար։

Նշել որպես բացակա

Այս տարբերակը անհրաժեշտ է կիրառել բացակայության պատճառը գրելու համար։ Լրացրեք համապատասան տվյալները և սեղմեք պահպանման կոճակը։ Տվյալ աշակերտը չի հայտնվի անհայտ բացականեր էջում տվյալ օրվա համար։

   

Ավելացնել ուշացում

Այս տարբերակը անհրաժեշտ է կիրառել, երբ աշակերտը ուշացել է դասից։ Որպես ուշացման ամսաթիվ ու ժամ համակարգը ընտրում է լրացման պահի ամսաթիվն ու ժամը, որը հնարավոր է փոփոխել։ Ուշացումն ավելացնելուց հետո աշակերտը չի հայտվի անհայտ բացականեր էջում տվյալ օրվա համար։

   

Կոնտակտային տվյալներ

Կոնտակտային տվյալներտարբերակի տակ կտեսնեք այն համայնքի անդամներին, որոնք համարվում են խնամակալ տվյալ աշակերտի համար։ 

Յուրաքանչյուր անդամի անվան դիմաց կտեսնեք երեք նշան՝

  •  նշանակում է, որ աշակերտը ապրում է տվյալ անդամի հետ
  •  նշանակում է, որ տվյալ անդամը համարվում է կոնտակտային անձ շտապ դեպքերում
  • նշանակում է, որ տվյալ անդամը խնամակալ է աշակերտի համար

   

Խնամակալի անվան վրա սեղմելով մուտք կգործեք խնամակալի պրոֆիլ։

Եթե աշակերտի համար բացակայութան պատճառ կամ ուշացում չի նշվել, ապա նա կմնա unknown absneces բաժնում։