Անհայտ պատճառներով բացակայությունների էջից բացակայության նշումը
Աշակերտները ժամանակ առ ժամանակ կուշանան դասերից։ Դուք կարող եք բացակա նշանակել ցանկացած ժամանակահատվածով և պատճառով։ Այս բացակայությունները կհայտնվեն ուսուցչի դասաժամերում: Ուսուցիչը հնարավորություն ունի անտեսելու տվյալ բացակայությունը, եթե աշակերտը ներկա է եղել դասին։
Բացակայությունը նշելու համար`
1. Սեղմեք Մենյու > Հաճախելիություն > Չբացատրված բացակայություններ
2. Նշեք ձեր նախընտրած ամսաթիվը, եթե ցանկանում եք տեսնել այդ ընթացքում առանց պատճառի բացակայած աշակերտների ցանկը։
3. Աշակերտի քարտի վրա նշեք նշել որպես բացակա
Կհայտնվի հետևյալ պատկերը.
4. Լրացրեք բաց դաշտերը:
Ստորև ներկայացրած է յուրաքանչյուր դաշտի բացատրությունը.
Դաշտ | Բացատրություն |
---|---|
Մեկնարկի ամսաթիվ | Բացակայության սկիզբը |
Ավարտի ամսաթիվ | Բացակայության ավարտը |
Պատճառ | Բացակայության պատճառները |
Տրամադրել | Նշել բացակայության մասին տեղեկացրած անձին։ Բացակայության մասին կարող է տեղեկացնել ծնողը, օր.` ընտանեկան միջոցառման կամ հիվանդության դեպքում, կամ էլ ուսուցիչը, օր.` անհատական մարզական միջոցառման դեպքում: Անհատական մարզական միջոցառման համար, որը պահանջում է առնվազն մեկ աշակերտի ներկայություն, հարկավոր է Calendar events (օրացույցային միջոցառում) ստեղծել և նշել բացակայությունները։ |
Կատեգորիաներ | Այն կատեգորիաներն ըստ որի դասակարգվում են բացակայություններն ու ուշացումները։ Բացակայության կատեգորիաները ստեղծվում են համակարգի կոդեր բաժնում համակարգի ադմինիստրատորի կողմից։ |
Դպրոցը բացակայությունը համարել է հարգելի | Նշեք այս տարբերակը, որպեսզի աշակերտի բացակայությունը համարվի հարգելի։ Օրինակ, եթե աշակերտը գնացել է որևէ մարզային մրցույթի մասնակցելու դպրոցի անունից, ապա նրա բացակայությունը համարվում է հարգելի: |
Ներդպրոցական միջոցառում | Նշեք այս տարբերակը, եթե ցանկանում եք նշել, որ աշակերտը բացակայել է դասից, սակայն մասնակցել է դպրոցի կողմից կազմակերպված միջոցառման: Օր.` աշակերտը մասնակցում է սպորտային միջոցառման կամ օլիմպիադայի, որը տեղի է ունենում դպրոցում: Այսպիսով, ուսանողը բացակայում է սովորական դպրոցի ժամանակացույցի դասերից, բայց իրականում մասնակցում է դպրոցական միջոցառման: |
5. Սեղմեք Պահել:
Աշակերտի քարտը կփոխվի կանաչ գույնի.
Ձեր էջը թարմացնելուց հետո աշակերտը չի համարվի անհայտ պատճառով բացակա։
Կարող եք սեղմել կոնտակտային տվյալներ խնամակալի հետ կապնվելու և անհայտ բացակայության մասին տեղեկացնելու համար։ Սեղմեք համապատասխան կոնտակտին և կիմանաք հավելյալ տեղեկություններ (եթե ունեք համապատասխան թույլտվություն դպրոցի կողմից)։