/
Աշակերտի անձնական էջից նշել բացակայությունները

Աշակերտի անձնական էջից նշել բացակայությունները

Բացակայությունները նշելու համար`
1. Սեղմեք մենյու > Դպրոցական համայնք >Որոնել աշակերտների
2. Փնտրեք և գտեք համապատասխան աշակերտին,
3. Աշակերտի անձնական էջում մտեք հաճախելիություն բաժին.


4. Մտեք Բացակայություններ բաժինը,
5. Ընտրեք Նոր բացակա,

Կբացվի նոր պատուհան.

6. Լրացրեք բաց դաշտերը:
Ստորև ներկայացրած է յուրաքանչյուր դաշտի բացատրությունը.

Դաշտ

Բացատրություն

Մեկնարկի ամսաթիվ

Բացակայության սկիզբը

Ավարտի ամսաթիվ

Բացակայության ավարտը

Պատճառ

Բացակայության պատճառները

Տրամադրել

Նշել բացակայության մասին տեղեկացրած անձին։ Բացակայության մասին կարող է տեղեկացնել ծնողը, օր.` ընտանեկան միջոցառման կամ հիվանդության դեպքում, կամ էլ ուսուցիչը, օր.` անհատական մարզական միջոցառման դեպքում: Անհատական մարզական միջոցառման համար, որը պահանջում է առնվազն մեկ աշակերտի ներկայություն, հարկավոր է Calendar events (օրացույցային միջոցառում) ստեղծել և նշել բացակայությունները։

Կատեգորիաներ

Այն կատեգորիաներն ըստ որի դասակարգվում են բացակայություններն ու ուշացումները։ Բացակայության կատեգորիաները ստեղծվում են համակարգի կոդեր բաժնում համակարգի ադմինիստրատորի կողմից։

Դպրոցը բացակայությունը համարել է հարգելի

Նշեք այս տարբերակը, որպեսզի աշակերտի բացակայությունը համարվի հարգելի։ Օրինակ, եթե աշակերտը գնացել է որևէ մարզային մրցույթի մասնակցելու դպրոցի անունից, ապա նրա բացակայությունը համարվում է հարգելի:  

Ներդպրոցական միջոցառում

Նշեք այս տարբերակը, եթե ցանկանում եք նշել, որ աշակերտը բացակայել է դասից, սակայն մասնակցել է դպրոցի կողմից կազմակերպված միջոցառման: Օր.` աշակերտը մասնակցում է սպորտային միջոցառման  կամ օլիմպիադայի, որը տեղի է ունենում դպրոցում: Այսպիսով, ուսանողը բացակայում է սովորական դպրոցի ժամանակացույցի դասերից, բայց իրականում մասնակցում է դպրոցական միջոցառման:

7. Սեղմեք Պահել

Փոփոխություն անելու համար սեղմեք «գրիչով» նշանը:
Ջնջելու համար սեղմեք ապաակտիվացման նշանը: