/
Վճարման կարգավորումների սահմանում

Վճարման կարգավորումների սահմանում


Հաճախորդին հաշիվ ապրանքագրեր ներկայացնելու ժամանակ կարող եք սահմանել վճարման պայմաններ։


Օրինակ` կարող եք սահմանել տարեկան վճար ուսումնական վարձերի համար, բայց հնարավորություն տալ ծնողներին վճարումները կատարել շաբաթական, ամսական կամ կիսամյակային ժամկետներով։ Վճարման կարգավորումները սահմանելիս Educonnex համակարգը վճարումը կբաժանի հավասար մասերի և անհատական հաշիվ ապրանքագրեր կներկայացնի տվյալ ժամանակահատվածների համար։


Օրինակ, եթե սահմանել եք, որ վարձերը պետք է վճարվեն մինչ ուսումնական տարվա ավարտը, ապա Educonnex-ը կբաժանի վճարումները 4 մասերի` ըստ կիսամյակային քառորդների և կստեղծի չորս հաշիվ ապրանքագիր ապագա ամսաթվով։ Հետագայում սա կարող եք կցել ձեր հաշվապահական ծրագրին և ուղարկել հաճախորդներին։




Վճարման կարգավորումներ ստեղծելու համար


1. Սեղմեք Մենյու > Ֆինանսներ > Միկրո վճարում > Վճարման կարգավորումներ:


Կտեսնեք առկա վճարման կարգավորումները.



2. Սեղմեք Խմբագրել


Ընտրեք կարգավորումները, որոնք ցանկանում եք ակտիվացնել.



3. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը:


Ստորև ներկայացված է դաշտերի նկարագրությունը.


Դաշտ

Նկարագրություն

Վճարման ժամկետներ(Օրեր)

Հաշիվ ապրանքագրերի վճարման օրեր:

Նկարագրություն

Մուտքագրեք վճարման կարգավորման մանրամասն նկարագրություն:

Հերթական վճարում

Նշեք հաշիվ ապրանքագրեր դուրս գրելու ժամկետները։ Այս ժամկետները պետք է թարմացվեն ամեն տարի:


Այնուհետև սեղմեք Պահել:


Ստեղծված վճարային կարգավորումը այժմ կհայտնվի ցանկում: Այժմ կարող եք ավելացնել կատեգորիաներ:




Վճարային կարգավորոմներին կատեգորիաներ ավելացնելու համար

  1. Սեղմեք Կատեգորիաներ կոճակը:


2. Սեղմեք Խմբագրել:


3. Ընտրեք համապատասախան կատեգորիան:


3. Սեղմեք Save (Պահել):



Կարող եք ստեղծել հավելյալ կարգավորման տեսակ, եթե դրա կարիքը կա


1. Սեղմեք Գործողություններ > Նոր կարգավորումներ:


2. Լրացրեք համապատասխան բաց դաշտերը. 


Դաշտ

Նկարագրություն

Անուն

Մուտքագրեք վճարման կարգավորման անունը:

Վճարման օրեր

Սահմանված վճարման օրերն ու ժամկետները:

Նկարագրություն

Մուտքագրեք վճարման կարգավորման մանրամասն նկարագրություն:

Հատուկ ամսաթվեր

Նշեք այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է հաշիվ ապրանքագրերը դուրս գրվեն: Այս ժամկետները պետք է թարմացվեն ամեն տարի:


3. Սեղմեք Պահել


Related content