Տեխնիկական տվյալներ
Educonnex համակարգից էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելու կարգաբերումներ:
Հաղորդակցության մոդուլից օգտվելու համար անհրաժեշտ է համակարգի մեջ կատարել համապատասխան կարգաբերումներ։ Այսպես դպրոցը հնարավորություն է ունենում ստանալ և ուղարկել հաղորդագրություններ։ Քանի որ մենք մասնագիտացած ենք դպրոցի ադմինիստրատիվ համակարգերի մեջ, այլ ոչ թե հաղորդագրությունների ուղարկման, մենք համագործակցում ենք այս ոլորտում մասնագիտացած Mandrill կազմակերպության հետ և ուղարկում ենք բոլոր էլեկտրոնային հաղորդագրություններն իրենց միջոցով։
Հաղորդակցության ուղիների կարգաբերումները կատարվում են երկու փուլով։
Առաջինը փուլով անհրաժեշտ է կարգավորել ձեր ուղարկման դոմեյնի SPF և DKIM համակարգերը։
Երկրորդ փուլով անհրաժեշտ է կատարել թեստավորումներ՝ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն ձեր կողմից կարգավորված դոմեյնի միջոցով։ Այս փուլը կատարվում է աջակցող թիմի կողմից։
Ուղարկման դոմեյնը ձեր մեյլի @-ից հետո ընկած հատվածն է, օրինակ “support@educonnex.com.au” –ի ուղարկման դոմեյնն է` educonnex.com.au։
DKIM և SPF կարգաբերումներ
DKIM և SPF-ն երկու վավերացված մեթոդներ են , որոնց միջոցով հնարավոր է լինում ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություններ։ Երկուսն էլ կանխում են սպամ նամակների ուղարկելն ու ստանալը։ SPF-ը տեխնիկական մեթոդ է, որը սահմանում է, թե որ սերվերներն են հաստատվել ուղարկողների կողմից որպես դոմեյն։ DKIM-ը մյուս կողմից թույլ է տալիս հաղորդագրություն ուղարկող կազմակերպությանը ապացուցել, որ այն տվյալ հաղորդագրության իրական աղբյուրն է: Երկու տեխնոլոգիաների մասին ավելի շատ տեղեկություններ կարելի է գտնել այս հղմամբ՝
https://mandrill.zendesk.com/hc/en-us/articles/205582267-About-SPF-and-DKIM
SPF
Եթե դեռևս չունեք SPF, ապա ձեր դոմեյնի համար պետք է ունենաք գոնե մեկը։ Այն պետք է լինի հետևյալ կերպ, եթե միայն էլեկտրոնային հաղորդագրություն եք ուղարկում Mandrill-ի միջոցով՝
Եթե արդեն ունեք TXT SPF տվյալներով, ապա պետք է ավելացնեք Mandrill սերվերները այդ TXT-ին, որը ներառում է՝ spf.mandrillapp.com (սովորաբար վերջանում է այս օպերատրով ?all, ~all կամ -all):
DKIM
Ավելցրեք նոր TXT հետևյալ անվամբ՝ mandrill._domainkey.yourdomain.com (պարզապես փոխարինեք yourdomian.com-ը ձեր դոմեյնով):
Անհրաժեշտ է օգտագործել ստորև ներկայացված տարբերակներից մեկը։ Երկու տարբերակներ են առկա, քանի որ դրանք պարունակում են կետ-ստորակետեր։ Որոշ դոմեյնի պրովայդերներ խուսափում են կետ-ստորակետերից, որոշներն էլ պահանջում են կետ-ստորակետեր։
v=DKIM1\; k=rsa\; p=MIGfMA0GCSqGSIb3DQEBAQUAA4GNADCBiQKBgQCrLHiExVd55zd/IQ/J/mRwSRMAocV/hMB3jXwaHH36d9NaVynQFYV8NaWi69c1veUtRzGt7yAioXqLj7Z4TeEUoOLgrKsn8YnckGs9i3B3tVFB+Ch/4mPhXWiNfNdynHWBcPcbJ8kjEQ2U8y78dHZj1YeRXXVvWob2OaKynO8/lQIDAQAB\; |
---|
v=DKIM1; k=rsa; p=MIGfMA0GCSqGSIb3DQEBAQUAA4GNADCBiQKBgQCrLHiExVd55zd/IQ/J/mRwSRMAocV/hMB3jXwaHH36d9NaVynQFYV8NaWi69c1veUtRzGt7yAioXqLj7Z4TeEUoOLgrKsn8YnckGs9i3B3tVFB+Ch/4mPhXWiNfNdynHWBcPcbJ8kjEQ2U8y78dHZj1YeRXXVvWob2OaKynO8/lQIDAQAB; |
---|
Դոմեյնի հաստատման համար ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրություն
Համոզվելու համար, որ կարող եք հաղորդագրություններ ուղարկել կոնկրետ դոմեյնից, պետք է կատարել Mandrill դոմեյնի հաստատում նույնպես։ Մենք mandrill-ի միջոցով ձեր դոմեյնին հաղորդագրություն ենք ուղարկում, և հետ պատասխանի դեպքում ձեր դոմեյնը հաստատվում է և ավելացվում հաստատված դոմեյնների ցանկում։