Համայնքի անդամի հաղորդակցության ուղիների նախապատվությունների սահմանում
Համայնքի անդամները հնարավորություն ունեն ընտրելու, թե ինչպես են ցանկանում հաղորդակցությունները ստանալ։ Հաղորդակցության տեսակն ընտրելուց հետո այն կհայտնվի համայնքի անդամի անձնական պրոֆիլում, որտեղից կարող եք փոխել հաղորդակցության ուղիների նախապատվությունները։
Համայնքի անդամի հաղորդակցության ուղիների նախապատվությունները սահմանելու համար՝
1. Սեղմեք Մենյու > Դպրոցական համայնք > Որոնել համայնքի անդամներ
Կհայտնվի նոր պատուհան.
2. Որոնեք և գտեք համապատասխան համայնքի անդամին.
3. Մտեք տվյալ անդամի անձնական պրոֆիլ.
4. Ընտրեք այն հաղորդակցման ուղին, որով ցանկանում եք տվյալ անդամը ստանա իր հաղորդագրությունները:
- Եթե հաղորդակցության մեկ միջոց է թույլատրելի, ապա կոճակը կլինի շրջանի տեսքով.
- Եթե հաղորդակցության մի քանի միջոցներ են թույլատրելի, ապա կոճակը կլինի վանդակի տեսքով: Կարող եք նախապատվություն տալ հաղորդակցության մի քանի միջոցների.
Հաղորդակցության միջոցը ընտրելու համար՝
1. Սեղմեք + կամ –
Կհայտնվի հաստատման հայցը.
2. Սեղմեք Հաստատել, այնուհետև Այո:
Համոզվեք, որ հաղորդակցություններն ուղարկվում են առանց սխալների. կոնտակտային տվյալները` բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային հասցեները ճիշտ են լրացված: Եթե համայնքի անդամն ունի մեկից ավելի էլեկտրոնային հասցեներ կամ բջջային հեռախոսահամարներ, ապա նշեք նախընտրած էլ. հասցեն և բջջային հեռախոսահամարը, հակառակ դեպքում հաղորդագրությունը կգնա ցանկում նշված առաջին էլ. հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։