Իմ հաղորդակցությունները
Այս բաժնում կտեսնեք հաղորդագրություններին առնչվող բոլոր մանրամասները` հաղորդագրության բովանդակություն, ստացող, ուղարկման ամսաթիվ: Ինչպես նաև կտեսնեք հաղորդագրության ստեղծման կամ ուղարկման ընթացքում առաջացած բոլոր խնդիրները։
Ձեր հաղորդակցություններ մուտք գործելու համար`
1. Սեղմեք Մենյու > Հաղորդակցություններ > Իմ հաղորդակցությունները:
Կհայտնվի նոր պատուհան.
Մուտք գործելովՍևագրեր (պատրաստված, բայց չուղարկված էլ. նամակներ), Ուղարկված նամակներ, Հաղորդագրություններ բաժիններ` կտեսնեք համապատասխան տվյալները.
Դաշտ | Գործառույթ |
---|---|
Սևագիր նամակներ | Կտեսնեք ստեղծված, բայց չուղարկված հաղորդագրություններն իրենց ստեղծման ամիս-ամսաթվով, տեսակով և ստատուսով։ |
Ուղարկված նամակներ | Կտեսնեք բոլոր ուղարկված հաղորդագրությունները իրենց ստեղծման ամիս-ամսաթվով, տեսակով և ստատուսով։ Կարող եք նաև ստուգել էլ. հասցեն կամ հեռախոսահամարը, որին ուղարկվել է հաղորդագրությունը և պատճառները, եթե հաղորդագրությունը չի ուղարկվել։ |
Հաղորդագրություններ | Կտեսնեք բոլոր այն հաղորդագրությունները, որոնք ինչ որ խնդրի պատճառով համակարգը չի կարողացել ուղարկել։ Այն նամակները կարող եք նորից ուղարկել` փոխելով որոշ տվյալներ, սեղմելով կարգաբերումների կոճակը և ընտրելով համապատասխան կարգաբերումը։ Այս բաժնում կարող եք դասակարգել հաղորդագրությունները հետևյալ կերպ՝ · Հաղորդակցության միջոցներ · Հաղորդագրության հաստատում · Հաղորդագրության ստատուս |
Երբ ոչ մի հաղորդագրություն չի ստեղծվել կամ ուղարկվել, պատուհանը կունենա հետևյալ տեսքը.
Նոր հաղորդակցություն ստեղծելու համար սեղմեք Click here (Սեղմեք այստեղ)։ Նոր հաղորդագրություն ստեղծելու կամ փոփոխություն անելու ցուցումներին ծանոթանալու համար տես Ընդհանուր հաղորդակցության ուղարկում