Ընդհանուր ծանոթություն Մաս 1
Ինչպե՞ս կարգավորել ձեր պրոֆիլը Educonnex համակարգում
Ի՞նչ է պարունակում համակարգի մենյուն։
Մենյուն ապահովում է մուտք համակարգի բոլոր մոդուլներ։ Այն վերին ձախ անկյունի առաջին նշանն է։ Համակարգի ադմինիստրատորի կողմից սահմանված թույլտվություններին համապատասխան դուք կտեսնեք այն մոդուլները, որոնց հասանելիություն ունեք։ Յուրաքանչյուր մոդուլի աջ ակյունում գտնվող սլաքի նշանը սեղմելով` կտեսնեք տվյալ մոդուլի մեջ ներառված ենթաբաժինները։
Մենյուի մեջ ներառված նշանները եւ նրանց առանձնահատկությունները ներկայացված են ստորեւ ՝
Նշան | Գործառույթներ |
Այս կոճակի օգնությամբ կարող եք Hamburger Menu-ի վրա սառեցնել այն էջը, որը կբացվի Hamburger Menu մտնելիս: | |
Հնարավորություն է տալիս ակտիվացնելու և ապաակտիվացնելու Էջանիշ (Bookmark) հարթակը: | |
Կարգավորում է Hamburger Menu-ի լուսավորությունը: | |
Ուղիղ մուտք է գործում ձեր անձնական կարգավորումներ: | |
Դուրս է գալիս համակարգից: |
Ի՞նչ է իրենից ներկայացնում նախընտրելիների դաշտը, և ինչպե՞ս կարող է այն օգնել ինձ։
Ստեղծելով նախընտրելիների հարթակ «Նախընտրելիներ» դաշտում` հնարավորություն ունեք խմբավորել հաճախակի օգտագործվող բաժինները ձեր նախասիրությամբ։
Սեղմեք «աստղ»-ի նշանը և ընտրեք համապատասխան բաժինը, որտեղ ցանկանում եք այն տեսնել։ Այնուհետև սեղմեք պահպանման կոճակը։ Այժմ այս բաժինը հասանելի կլինի մենյուի «Նախընտրելիներ» դաշտից։
Ինչպե՞ս կարող եմ օգտագործել էջանիշային վահանակը
Էջանիշային վահանակը կարգավորելու դեպքում հնարավորություն ունեք արագ և հեշտ մուտք գործել մենյուի այն բաժիններ, որոնք հաճախակի եք օգտագործում։ Էջանիշներ (Bookmarks) կարող եք ստեղծել` սեղմելով և ձգելով դեպի էջանիշի հարթակ այն մոդուլը, որը ցանկանում եք գցել Bookmarks-ի մեջ։ Ջնջելու համար պարզապես սեղմեք մոդուլը և տարեք դեպի «զամբյուղի» կոճակը, որը մենյուի ներքևի մասում է։
Սեղմեք մենյուի ներքևի հատվածում գտնվող ժապավենի նշանը էջանշային վահանակն ակտիվացնելու և ապաակտիվացնելու համար։
Կարող եմ արդյո՞ք փոփոխել իմ էջի գույները։
Յուրաքանչյուր անդամի մուտքային էջի գունավորումը տարբեր է կախված ձեր դպրոցի ընտրած դիզայնից: Այնուամենայնիվ, կարող եք ընտրել մուտքային էջի համար ձեր ցանկալի գույները` կախված տրամադրությունից:
Հուշում՝ չե՞ք կողմնորոշվում ինչպես առաջնորդվել համակարգում։ Սեղմեք համակարգի վերևի աջ անկյունում գտնվող նշանը, որը ձեզ կուղղորդի դեպի բաժինների մանրամասն նկարագրություններ։