Student Profile/Աշակերտի պրոֆիլ_Part 2/Մաս 2
Աշակերտի պրոֆիլ
Շարունակելով ուսումնասիրել աշակերտի պրոֆիլը` այս անգամ կծանոթանանաք հետևյալ բաժիններին՝ գրառումներ, վկայականներ, աշակերտի տվյալներ, թույլտվություններ, այլ դպրոցի տվյալներ և մրցանակներ։
Նշան | Անուն | Նկարագրություն |
Գրառումներ | Ներառում է համայնքի անդամի վերաբերյալ կատարված նշումները։ Այս գրառումներն ընդհանուր բնույթի են և հաջորդում են իրար` ըստ ամսաթվի։ | |
Վկայականներ, սերտիֆիկատներ | Աշակերտի էջին ներբեռնված բոլոր վկայականները, հավաստագրերը, պատվոգրերը կգտնեք այստեղ։ | |
Աշակերտի տվյալներ | Պարունակում է հետևյալ բաժինները՝ | |
Թույլտվություններ | Գրառվում են աշակերտի համար հաստատված և մերժված թույլտվությունները, օրինակ` միջոցառման մասնակցելու հաստատված թույլտվություն։ Թույլտվությունները ստեղծվում են System Codes (սիստեմ կոդեր) բաժնում: | |
Այլ դպրոցի տվյալներ | Գրառվում են աշակերտի նախորդ կամ հաջորդ դպրոցի տվյալները։ Նոր տվյալներ լրացնելու համար սեղմեք New Other School Detail (նոր դպրոցի տվյալներ) կոճակը։ | |
Մրցանակներ | Գրառվում են աշակերտի ստացած բոլոր մրցանակները և խրախուսանքները: |
Վերջին վեց բաժինների մասին կխոսենք Educonnex-ի ուղեցույցի հաջորդ՝ 11-րդ համարում։
Հուշում՝ չե՞ք կողմնորոշվում ինչպես առաջնորդվել համակարգում։ Սեղմեք համակարգի վերևի աջ անկյունում գտնվող նշանը, որը ձեզ կուղղորդի դեպի բաժինների մանրամասն նկարագրություններ։