Calendar Events/Օրացույցային միջոցառումներ_Part 1/Մաս 1
Ինչպե՞ս ստեղծել օրացույցային միջոցառումներ։
Օրացույցային միջոցառումները դպրոցի կողմից կազմակերպած միջոցառումներն են, օր. Օլիմպիադա, շախմատի կամ ֆուտբոլի մրցույթներ, հանդեսներ, աշխատաժողովներ, ծնողական ժողովներ, էքսկուրսիաներ, տոնավաճառներ, բարեգործական և տոնական միջոցառումներ և այլն։ Educonnex-ի միջոցով հնարավորություն ունեք կառավարել այս միջոցառումները մեկ հարթակում։
Այսպիսով՝
- Միջոցառում ստեղծելու համար սեղմեք մենյու > Calendar events (օրացույցային միջոցառումներ)
>Create new calendar event (ստեղծել նոր միջոցառում):
Կհայտնվի հետևյալ պատկերը՝
Մուտքագրեք բոլոր անհրաժեշտ տվյալները՝ անունը, կատեգորիան, ամսաթիվը, միջոցառման անցկացման վայրը, առաջնահերթությունը, նկարագրությունը և այլն։
Ինչպե՞ս սահմանել վճարման և թույլտվության կարգավորումները։
- Եթե միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել վճարում, ապա կարող եք սահմանել գումարի չափը "cost" (վճարներ) դաշտում՝
- Եթե միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ծնողների թույլտվությունը, ապա նշեք "requires permission" (պահանջում է թույլտվություն) վանդակը, որն ակտիվացնում է թույլտվության համար նախատեսված տեքստային դաշտը, որտեղ անհրաժեշտ է գրել, թե ինչու եք ցանկանում թույլտվություն ստանալ։
Վերը ներկայացված նկարում տեսնում եք "Recurring calendar event" (կրկնվող օրացույցային միջոցառում) վանդակը։ Այս և օրացույցային միջոցառումների այլ հատկությունների մասին կխոսենք Educonnex-ի ուղեցույցի հաջորդ համարում։
Որո՞նք են միջոցառման հաճախելիությունը նշելու տարբերակները և դրանց առանձնահատկությունները։
Ունենք միջոցառման հաճախելիությունը նշելու 4 տարբերակ՝
- հաճախելիությունը չի նշվում` տվյալ միջոցառման համար ներկա-բացակա չի արվում։
- միայն միջոցառման հաճախելիությունն է նշվում` տվյալ միջոցառման համար անհրաժեշտ է կատարել ներկա-բացակա, բայց հաճախելիության արդյունքները չեն ազդում աշակերտի ամենօրյա դասերի հաճախելիության վրա։ Միջոցառմանը բացակա լինելու հանգամանքը չի արձանագրվում որպես բացակայություն դպրոցից կամ դասերից:
- պահանջվում է նշել հաճախելիությունը` միջոցառման հաճախելիությունը նշելը պարտադիր է, ինչի արդյունքում համակարգը հաշվի չի առնելու աշակերտի առօրյա դասերը և ներկա-բացակա անելու արդյունքում միջոցառմանը բացակա լինելու հանգամանքը կարձանագրվի որպես հարգելի բացակայություն դպրոցից կամ դասերից։
- ավտոմատ կերպով նշվում է հաճախելիությունը` հաճախելիությունը կնշվի ավտոմատ կերպով և մասնակիցների մասնակցությունը կհամարվի հարգելի բացակայություն դասերից կամ դպրոցից։ Բացակայության կատեգորիան անհրաժեշտ է ընտրել ստորև նշված բացվող մենյուից։ Բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել պահպանման կոճակը։
Ինչպե՞ս ավելացնել միջոցառման մասնակիցներին։
Ժամանակն է ավելացնել մասնակիցներին։
- Սեղմեք "add single"(ավելացնել մեկ մասնակցի) կամ "add multiple" (ավելացնել մի քանի մասնակիցների)
- Որոնեք և ընտրեք համապատասխան մասնակիցներին
- Ընտրեք մասնակիցների դերը միջոցառման ժամանակ (դերերը երեքն են՝ ղեկավար, կազմակերպիչ և մասնակից), նշեք վճարման և թույլտվության վանդակները, եթե դրանց կարիքը կա և սեղմեք պահպանման կոճակը։
Արդյունքում կունենաք հետևյալ պատկերը.
Այժմ անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումը։
Թե ինչպես ակտիվացնել, ապաակտիվացնել, պատճենել և չեղարկել միջոցառումը կիմանաք Educonnex-ի ուղեցույցի հաջորդ համարում։
Հուշում՝ չե՞ք կողմնորոշվում ինչպես առաջնորդվել համակարգում։ Սեղմեք համակարգի վերևի աջ անկյունում գտնվող նշանը, որը ձեզ կուղղորդի դեպի բաժինների մանրամասն նկարագրություններ։