Enrolment Application/Ընդունելության դիմում 1
Ինչպե՞ս ստեղծել ընդունելության դիմում
Ընդունելության դիմում ստեղծելու համար`
Սեղմեք մենյու> Enrolments (ընդունելություն) > New Application Wizard (նոր դիմումի օրինակ):
Դիմումի առաջին էջի պատկերը.
էկրանի աջ անկյունում կտեսնեք 6 բաժինն, որոնք անհրաժեշտ է լրացնել։
Յուրաքանչյուր էջի տվյալները լրացնելուց հետո սեղմեք Next կոճակը հաջորդին անցնելու համար։
| Այստեղ անհրաժեշտ է մուտքագրել աշակերտի տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, սեռ, ծննդավայր և այլն, ինչպես նաև դիմումի տվյալները՝ դիմումի ստեղծման օրը, դասարանը, աշակերտի տեսակը (student type), առաջնահերթությունը և այլն։ |
| Այստեղ անհրաժեշտ է լրացնել ընտանիքի անդամներին և նրանց տվյալները։ |
Իսկ այս բաժնում՝ աշակերտի բժշկական տվյալները։ | |
| Այս բաժնում նախազգուշացումներն են։ |
| Այս բաժինը գրառումների համար է։ |
| Իսկ վերջին բաժինը նախատեսված է ֆայլեր վերբեռնելու համար։ |
Անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո սեղմեք Finish (ավարտել) կոճակը:
Կհայտնվի նոր պատուհան։
Այսպես կստեղծվի նոր դիմում, որը կհայտնվի համակարգում և կդասակարգվի որպես Received (ստացված)՝
Աշակերտին ընդունելու քայլերի հաջորդականությունը։
Այժմ անհրաժեշտ է կատարել մի քանի գործընթաց աշակերտին համակարգ ընդգրկելու համար։
Սեղմեք Action (գործողություն) > Start Processing Application (սկսել դիմումների մշակման գործընթացը)
Դիմումի ստատուսը Received (ստացված)-ից կդառնա Processing (ընթացքի մեջ).
Դիմումի տվյալները լրացնելուց հետո սեղմեք Action (գործողություն) > Finish Processing Application (ավարտել դիմումի ընթացքը):
Դիմումի ստատուսը Processing-ից (մշակման ընթացքի մեջ) կփոխվի Processed (մշակված): Երբ դիմումն արդեն մշակված է, կարող եք աշակերտին ուղարկել առաջարկ կամ մերժել դիմումը:
Առաջարկը մերժելու համար 1. Սեղմեք Action (Գործողություններ) > Reject offer (մերժել առաջարկը) Դիմումի ստատուսը կփոխվի Rejected (մերժված)
Առաջարկ անելու համար 1. Սեղմեք Actions (գործողություններ) > Make an offer (առաջարկ անել) Դիմումի ստատուսը կփոխվի Offer made (առաջարկն ուղարկված է)
Տվյալ դեպքում դուք նամակ եք ուղարկում դիմորդին և սպասում եք վերջինիս պատասխանին։ |
Եթե դիմորդը մերժել է առաջարկը 1. Սեղմեք Actions (գործողություններ) >____ Has declined the offer (մերժել է առաջարկը): Դիմումի ստատուսը կփոխվի Offer Declined (առաջարկը մերժված է):
Եթե դիմորդն ընդունել է առաջարկը 1. Սեղմեք Actions (գործողություններ) > ____Has accepted the offer (ընդունել է առաջարկը): Դիմումի ստատուսը կփոխվի Offer Accepted (առաջարկն ընդունված է):
Action կոճակից ընտրում եք համապատասխան տարբերակը |
Եթե դիմորդը չեղարկել է առաջարկը 1. Սեղմեք Actions (գործողություններ) > ____Has cancelled the offer (չեղարկել է առաջարկը): Դիմումի ստատուսը կփոխվի Offer Cancelled (չեղարկած առաջարկ):
Դիմորդին որպես ապագա աշակերտ գրանցելու համար 1. Սեղմեք Actions (գործողություններ) > Enroll_____ as a future student ( գրանցել որպես ապագա աշակերտ): Դիմումի ստատուսը կփոխվի Enrolled (գրանցված).
Այժմ կարող եք գտնել տվյալ աշակերտին որպես Future Student (գպագա աշակերտ) Educonnex համակարգի Search Students (որոնել աշակերտներ) բաժնում.
Այս փուլում ևս հնարավորություն կա չեղարկել ընդունելության դիմումը. |
Հուշում՝ չե՞ք կողմնորոշվում ինչպես առաջնորդվել համակարգում։ Սեղմեք համակարգի վերևի աջ անկյունում գտնվող նշանը, որը ձեզ կուղղորդի դեպի բաժինների մանրամասն նկարագրություններ։