/
Student Profile/Աշակերտի պրոֆիլ_Part 3/Մաս 3

Student Profile/Աշակերտի պրոֆիլ_Part 3/Մաս 3

Աշակերտի պրոֆիլ


Շարունակելով ուսումնասիրել աշակերտի պրոֆիլը` այս անգամ կծանոթանանաք հետևյալ բաժիններին՝ վարք, արտադասարանային պարապմունքներ, օրացույց, օգտատիրոջ տվյալներ, ֆինանսներ և փաստաթղթեր:

Նշան

Անուն

Նկարագրություն

Վարք

Գրառվում են աշակերտի վարքի (լավ վարք, վատ վարք) մասին տվյալներ, որոնք կարելի է դասակարգել ըստ համապատասխան ենթակարգերի: Յուրաքանչյուր գրառման մանրամասներ կարելի է տեսնել և խմբագրել` կախված թույլտվություններից: Հնարավոր է նաև ավելացնել նոր գրառումներ կամ ապաակտիվացնել ոչ անհրաժեշտ գրառումները:

Արտադասարանային պարապմունքներ

Արտադասարանային պարապմունքների և խմբակների մասին տեղեկություններ, որտեղ ընդգրկված է աշակերտը:

Օրացույց

Տվյալ շաբաթվա գործող դասացուցակը, օրացուցային միջոցառումները, որոնց մասնակցում է տվյալ աշակերտը՝ գտնվում են այս բաժնում: Բազմակի դիտարկման տարբերակները գտնվում են պատուհանի ստորին հատվածում:

Օգտատիրոջ տվյալներ

Ցուցադրված է օգտատիրոջ անունը և այն դերը (դերերը), որ կցված է իրեն:

Ֆինանսներ

Համայնքի անդամի ֆինանսական տեղեկությունները, այդ թվում` Billing Family (վճարող ընտանիք), Billing Responsibilities (վճարման պատասխանատվություններ), Discounts (զեղչեր), Payment Configurations (վճարման կարգավորումներ), Transactions (փոխանցումներ) և Invoices (հաշիվ ապրանքագրեր):

Փաստաթղթեր

Բոլոր փաստաթղթերը, որոնք վերբեռնվել են աշակերտի պրոֆիլ։ Նոր փաստաթղթեր ավելացնելու համար սեղմեք Select File (ընտրեք ֆայլ) տարբերակը:

Հուշում՝ չե՞ք կողմնորոշվում ինչպես առաջնորդվել համակարգում։  Սեղմեք համակարգի վերևի աջ անկյունում գտնվող  նշանը, որը ձեզ կուղղորդի դեպի բաժինների մանրամասն նկարագրություններ։