Student Profile/Աշակերտի պրոֆիլ_Part 1/Մաս 1
Աշակերտի անձնական էջ
Յուրաքանչյուր համայնքի անդամի (աշակերտ, անձնակազմի անդամ, ծնող) էջ մտնելիս ձախ կողմում կտեսնեք մի շարք գործող կոճակներ։ Այս բաժիններ մուտք գործելու համար պետք է ունենաք համապատասխան թույլտվությունները.
Այս համարում խոսելու ենք աշակերտի անձնական էջի մասին:
Նշան | Անուն | Նկարագրություն |
Աշակերտի տվյալներ | Պարունակում է հետևյալ տվյալները`
| |
Կոնտակտային տվյալներ | Աշակերտի կոնտակտային տվյալներ: Սովորաբար աշակերտի էջում կոնտակտային տվյալներ չեն մուտքագրվում: Այն հիմնականում կախված է դպրոցի առաջնահերթություններից: | |
Ընտանիքի մասին տվյալներ | Այս բաժնում կգտնեք ընտանիքի անդամների և ընտանեկան կապերի մասին տվյալներ: Սեղմելով ծնողի կամ ընտանեկան անդամի անվան վրա` դուք կարող եք ունենալ առավել մանրամասն տվյալներ: Այս պատուհանում նաև գտնվում է տեղեկություն այն մասին, թե տվյալ աշակերտի համար ովքեր են հանդիսանում առաջին կոնտակտային անձիք, ում հետ է աշակերտը բնակվում և համապատասխան կոնտակտային տվյալները: | |
Բժշկական տվյալներ | Պարունակում է հետևյալ տվյալները`
| |
Զգուշացումներ (Alerts) | Ցուցադրվում են աշակերտների հետ ասոցացված զգուշացումները, օրինակ` ծնողներից մեկի կալանքը կամ աշակերտի առողջական, հոգեբանական խնդիրները, իրավաբանական և բժշկական այլ տվյալներ։ Աշակերտի էջին մուտքագրված զգուշացումները երևում են նրա անձնական էջի աջ հատվածում: Այս բաժնի հասանելիությունը կախված է համապատասխան թույլտվություններից: | |
Հաճախելիություն | Աշակերտների հաճախելիությունների բոլոր գրառումները կարելի է տեսնել այստեղ, այդ թվում` ուշացումները, դասերից շուտ հեռանալը և բացակայությունները։ Ստորև ցուցադրված պատկերում ներկայացված է աշակերտի հաճախելիությունն ըստ երեք կատեգորիաների` ներկա, բացակա և մասնակի ներկայություն: |
Մենք աշակերտի անձնական էջի մյուս բաժինների մասին կխոսենք Educonnex-ի ուղեցույցի հաջորդ համարում։
Հուշում՝ չե՞ք կողմնորոշվում ինչպես առաջնորդվել համակարգում։ Սեղմեք համակարգի վերևի աջ անկյունում գտնվող նշանը, որը ձեզ կուղղորդի դեպի բաժինների մանրամասն նկարագրություններ։